Shell-ը «Գազպրոմ Նեֆտ»-ին կվաճառի Salym Petroleum Development-ի բաժնետոմսերի 50%-ը
Լուրեր |
Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell ընկերությունը փաստաթղթեր է ստորագրել ռուսական պետական «Գազպրոմ Նեֆտ» էներգետիկ ընկերության հետ նավթագազային Salym Petroleum Development ընկերության 50% բաժնետոմսերը վաճառելու համար։ Այս մասին իր կայքում հրապարակել է ընկերության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի դեկտեմբերի 22-ին Shell-ը «Գազպրոմ Նեֆտ»-ի հետ ստորագրեց փաստաթղթեր «Salym Petroleum Development Limited Liability Company»-ում իր 50% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ գործարքը կարող է ավարտվել միայն ռուսական կողմի պաշտոնական գերատեսչությունների հետ համաձայնեցման գործընթացից հետո։ Shell-ի մամուլի գրասենյակն անցյալ շաբաթ հայտնել էր, որ ընկերությունը կարող է դուրս գալ էլեկտրաէներգիայի մանրածախ բիզնեսից Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և Նիդեռլանդներում:
Հունվարի առաջին կեսին Shell-ը հայտարարեց 2022 թվականին 2,4 միլիարդ դոլարի կորուստների ակնկալիքի մասին ՝ կապված Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի էներգետիկ ընկերությունների ավելցուկային շահույթի վրա հարկերի ներդրման հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․