Արգենտինան և Բրազիլիան պայմանագրեր են ստորագրել տնտեսական ինտեգրման վերաբերյալ
Լուրեր |
Բուենոս Այրեսում կայացած հանդիպման ժամանակ Արգենտինայի և Բրազիլիայի նախագահները պայմանագրեր են ստորագրել տնտեսական և ֆինանսական ինտեգրման վերաբերյալ,- հայտնում է ՓՐԱՅՄ-ը։«Վստահ եմ, որ այս համաձայնագրերի ստորագրմամբ կսկսվի ռազմավարական հարաբերությունների նոր փուլ գալիք տասնամյակների ընթացքում», - փաստաթղթերի ստորագրումից հետո ասել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը։
Բրազիլիայից նրա գործընկեր Լուիս Ինասիո դա Սիլվան հավելել է, որ միասնական տարածաշրջանային արժույթ ստեղծելու ծրագրերի քննարկումն ուղղված է դոլարից երկրների կախվածության նվազեցմանը, ինչպես նաև առևտրի դյուրացմանը։
«Ինչո՞ւ չփորձել միասնական արժույթ ստեղծել ՄԵՐԿՈՍՈՒՐ երկրների միջև։ Կարծում եմ ՝ ժամանակի ընթացքում դա տեղի կունենա։ Դա պետք է տեղի ունենա, քանի որ որոշ երկրներ դժվարանում են դոլար ձեռք բերել»,- ասաց նա:
Հունվարի 22-ին Լուիս Ինասիո դա Սիլվան ժամանել է Արգենտինա իր առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակներում։ Նա մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել հյուրընկալող երկրի հետ, ինչպես նաև կմասնակցի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համայնքի ղեկավարների ՝ Չելաչի գագաթնաժողովին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի կարևոր լուրերը
2026/03/23/ 22:00 -
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.