Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 324,430.6 մլն դրամ եկամուտների 95.48% կամ 309,759.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1.36%-ով և կազմել` 110,122.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 7.71%-ով և կազմել` 24,037.7 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 0.96%-ով և կազմել` 12,874.6 մլն ՀՀ դրամ։ Պետական տուրքի ծավալները աճել են 22.62%-ով և կազմել` 8,620.1 մլն ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ծավալներն աճել են 18.50%-ով և կազմել` 11,69.4 մլն ՀՀ դրամ։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 448.35%-ով և կազմել` 3,240.7 մլն ՀՀ դրամ։ Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.95%-ով և կազմել` 14,455.8 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 6.01%-ով և կազմել` 94,481.6 մլն ՀՀ դրամ։ Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 23.15%-ով և կազմել` 17,710.7 մլն ՀՀ դրամ։ Այլ հարկերի ծավալներն աճել են 9.36%-ով և կազմել` 12,528.7 մլն ՀՀ դրամ։ Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -5.4 մլն ՀՀ դրամ։ Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-փետրվար Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-փետրվար