Ֆինանսավորման ու գովազդի տեսակները հայկական մեդիայում. media.am
Լուրեր |
Կարևորել ֆինանսական կայունությու՞նը, թե՞ պահպանել խմբագրական անկախությունը։ Հայաստանյան մեդիայի համար այս երկու երևույթները հավասարակշռելը բավականին բարդ խնդիր է։
Այս եզրակացությանն են եկել «Ջեյնոմիքսը» և Զինք Նեթվորքը՝ ուսումնասիրելով և վերլուծելով Հայաստանյան մեդիա շուկան։ Մեդիայի բևեռացվածության, նրա նկատմամբ վստահության և ազդեցության խնդիրներին զուգահեռ՝ ուսումնասիրության թիրախում է եղել նաև ֆինանսավորման աղբյուրների և եկամտի դիվերսիֆիկացիայի թեման։
Հետազոտության ընթացքում օգտագործվել են բաց աղբյուրների վրա հիմնված ուսումնասիրություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ հարցազրույցներ։
Հայաստանում անկախ լրատվամիջոցները հիմնականում գործում են արտաքին աջակցության շնորհիվ և դոնորները նրանց առաջին սատարողներն են։ Տարբեր նախագծերի և թեմատիկ բովանդակության համար դոնորները տրամադրում են անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Սակայն երկարաժամկետ, ռազմավարական ինստիտուցիոնալ աջակցության ընդհանուր բացակայությունը խոցելի է դարձնում այս մեդիաներին։
Դոնոր կազմակերպությունների աջակցությունը հիմնականում լինում է նախագծային ֆինանսավորման տեսքով, ինչը խանգարում է երկարաժամկետ զարգացմանը, քանի որ պետք է կենտրոնանալ ծրագրի իրականացման և ոչ թե կազմակերպության զարգացման ռազմավարության վրա:
Պետական ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներում կարող են խնդիրներ առաջանալ մեդիաների խմբագրական անկախության ոլորտում։ Պետությունը, ֆինանսական միջոցներ տրամադրելով, կարող է մեդիաներին կախվածության մեջ գցել կառավարության օրակարգից։
Հետազոտության մեջ նշվում է, որ երբեմն օլիգարխներն ու գործարարներն են մասնակցում որոշ մեդիաների ֆինանսավորմանը, ինչն էլ հանգեցնում է մեդիաների քաղաքականացմանը:
Այս ամենից բացի մեդիայի ֆինանսավորման հետ կապված մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ լսարանը չի ցանկանում վճարել բովանդակության համար։
2023 թվականին Ինտերնյուս Նեթվորք-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ հարցվածների ընդամենը 1%-ն է տվյալ պահին ֆինանսապես աջակցել մեդիային և միայն 17%-ն է պատրաստակամություն հայտնել վճարել նորությունների համար։
Հարցվածների 57%-ը, որն այդ պահին կամ վճարում էր լրատվամիջոցների համար, կամ պատրաստ էր եղել վճարել, որպես առավելագույն ներդրում նշել էր մոտ 2000 դրամը (մոտ 5 ԱՄՆ դոլար): 10,000 դրամ և ավելի պատրաստ էր եղել վճարել հարցվածների 3%-ը։
Մեդիա մենեջերները «Ջեյնոմիքսի» և Զինք Նեթվորքի հետազոտող թիմի հետ զրույցում, վերլուծելով իրավիճակը, երկու հիմնական պատճառ են նշել։
Հոդվածն ամբողջությամբ՝ media.am կայքում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31 -
Քվեբեկի համալսարաններում ուսման համար ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է․ ինչպես կարելի է դիմել
2026/04/03/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․