Ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար պայմանները փոխվել են
Լուրեր |
Հայաստանի ավտոպահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։
«Հարգելի սպառողներ, ինչպես գիտեք, ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։
Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրության ստացման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ հանգամանքները.
1. Հաշվեհամարը թերի է, ոչ ամբողջական։ Այս դեպքում պետք է ստուգել մուտքագրված հաշվեհամարի ամբողջական և ճիշտ մուտքագրված լինելու փաստը։
2. Հաշվեհամարի փոխարեն նշվել են քարտի վրայի թվերը։ Տվյալ քարտին կցված հաշվեհամարը կարող է ճշտվել համապատասխան բանկի բջջային հավելվածի միջոցով կամ անմիջականորեն բանկին դիմելու միջոցով։
3. Հաշվեհամարը չի պատկանում ապահովադրին։ Այս դեպքում ապահովադիրը պետք է դիմի բանկ՝ իր անվամբ հաշիվ բացելու համար կամ նոտարական կարգով լիազորի այլ անձի՝ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում վճարվելիք գումարներն ստանալու համար՝ լիազորված անձի հաշվեհամարը մուտքագրելով համապատասխան դաշտում։
4. Հաշվեհամարը նոր է ստեղծվել և ՀՀ կենտրոնական բանկի ռեգիստրում դեռևս չեն արտացոլվել տվյալները։ Բյուրոյի տեղեկություններով՝ այդ տվյալներն արտացոլվում են բացվելուց հետո՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս մասով՝ առաջարկում ենք բանկային հաշիվ նոր բացած հաճախորդները դիմեն տվյալ բանկ՝ համապատասխան տվյալների փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու խնդրանքով ՝ նշելով հաշվի բացման նպատակը։ Նշենք նաև, որ Բյուրոն իր հերթին աշխատում է բանկերի հետ՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար բացվող հաշվեհամարների մասին տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ փոխանցելու գործընթացն արագացնելու նպատակով։
5. Մուտքագրված հաշվեհամարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50.1-րդ գլխով նախատեսված հատուկ բանկային հաշիվ է (օրինակ՝ սոցիալական ապահովության (կենսաթոշակային) հաշիվ), որին համաձայն հիշյալ գլխի՝ կարող են մուտքագրվել բացառապես հատուկ նպատակով փոխանցված գումարները (օրինակ՝ կենսափոշակները)։ Այս դեպքում պետք է պայմանագրի կնքման համար մուտքագրել ապահովադրին պատկանող այլ հաշվեհամար։
6. Մուտքագրված հաշվեհամարը կցված է «ՄԻՐ» վճարային համակարգի քարտի, որի գծով համաձայն որոշ բանկերի կողմից հրապարակված հայտարարությունների՝ առկա են սահմանափակումներ։
Եթե վերոնշյալ դեպքերից ոչ մեկն առկա չէ, սակայն ԱՊՊԱ պայմանագրի կնքման ընթացքում բանկային հաշվեհամարի ոչ վավերական լինելու վերաբերյալ հաղորդագրություն եք ստացել, ապա խնդրի առաջացման պատճառները բացահայտելու համար խնդրում ենք դիմել տվյալ հաշիվը սպասարկող համապատասխան բանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․