Ռուսաստանում հայկական հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի դադարեցման պատճառները «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին։ Կատարվելու են համապատասխան ստուգումներ։ Պատճառը Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ավելի վաղ նա խանութներից մեկից «Ջերմուկ» է գնել, որի օգտագործումից հետո այրվածք է ստացել։ Այժմ Վլադիկավկազում և Մոսկվայում կատարվում են լաբորատոր փորձաքննություններ։