Հունվարի 1-ից ակցիզային հարկատեսակը կվերականգնվի Վերաարտահանման նպատակով Հայաստան ներմուծվող ապրանքների համար վճարված ակցիզային հարկը հունվարի 1-ից կվերադարձվի: Օրենքի փոփոխությունն արդեն կատարվել է: Ֆինանսների նախարարությունը  հստակեցնում  է.   խոսքը սպառման հարկատեսակի մասին է: Եթե ապրանքը մեր երկրում չի վաճառվում, դրանից հարկ գանձելը ճիշտ մոտեցում չէ: Կարգավորումը կտարածվի տրանզիտ գնացող ապրանքների վրա: Փոփոխության առաջարկը եկել է հենց բիզնեսից: