Ռուսաստանը թռիչքների սահմանափակումը երկրի հարավում երկարացրել է մինչև ապրիլ
Լուրեր |
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նշում է ,որ փետրվարի 24-ից երկրում փակվել է 11 օդանավակայան և արգելքը վերջին անգամ երկարացվել է մինչև մարտի 26-ը,իսկ երկրի մնացած օդանավակայանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։
Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև ապրիլի 1-ի Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։ Թռիչքներ չեն ընդունում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները։Ըստ գործակալության ՝ երկրի մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն։Թռիչքների սահմանափակման ռեժիմը մտցվել է փետրվարի 24-ին՝ ռուսական ռազմական գործողության մեկնարկի օրը։ Թռիչքի գոտին ճանաչվել է ոչ անվտանգ քաղաքացիական ինքնաթիռների և ուղևորների համար։ Այդ ժամանակվանից սահմանափակումները երկարացվել են, վերջինը՝ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը։
ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ փակել են օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսաստանը հայելային միջոցներ է սահմանել 36 պետությունների համար։ Ռուսական խոշոր ընկերությունները հրաժարվել են միջազգային չվերթներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 21-ի կարևոր լուրերը
2026/03/21/ 22:00 -
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27 -
Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար
2026/03/20/ 17:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ