2023թ. հունվար – նոյեմբերին ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը նվազել է 6.59%-ով
Լուրեր |
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները 2023թ. 11 ամիսներին տրամադրել են շուրջ 3.15 տրլն դրամի վարկեր։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 6.59%-ով կամ 222.37 մլրդ դրամով։
ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների կողմից 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տրամադրված վարկերից 912.9 մլրդ դրամը կամ 28.98%-ը բաժին է ընկնում արտարժույթով վարկերին, համապատասխանաբար, դրամով վարկերին բաժին է ընկնում 2,237 մլրդ դրամ կամ 71.02%։
Ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 3,009.9 մլրդ դրամ է, որից 773.7 մլրդ դրամն արտարժույթով և 2,236.2 մլրդ՝ ՀՀ դրամով։ Ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 140.05 մլրդ դրամ վարկ, որից 780 մլն՝ դրամով, իսկ 139.27 մլրդ՝ արտարժույթով։
Ռեզիդենտներին տրամադրված վարկերից 1,246 մլրդ դրամը հատկացվել է ձեռնարկություններին (դրամով՝ 695.4 մլրդ, արտարժույթով՝ 550.11 մլրդ)։ Ձեռնարկություններին տրամադրված վարկերից 1,245.5 մլրդ դրամը հատկացվել է մասնավոր կազմակերպություններին, իսկ 496 մլն դրամը՝ պետական։
Տնային տնտեսություններին տրամադրվել է 1,757.4 մլրդ դրամ ծավալով վարկ (դրամով՝ 1,536.6 մլրդն դրամ, արտարժույթով՝ 220.79 մլրդ դրամ)։ Շահույթ չհետապնդող կազմակերպություններին հատկացվել է 6.12 մլրդ դրամ, իսկ ֆինանսական կազմակերպություններին՝ 340 մլն դրամ վարկ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․