Ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցները կարող են մաքսազերծվել նաև մարզային մաքսատներում
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․
1․ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,
2․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,
3․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:
Ընդ որում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում․
1) «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95
2) «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 30․11․2023թ․ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2076-Ն որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:
Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը, ըստ էության, կրելու է պետությունը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 մլրդ դոլարի փոխհատուցում
2026/02/03/ 13:13 -
2025-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.8 %-ով
2026/02/03/ 13:06 -
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
2026/02/03/ 13:00 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.50 %
2026/02/03/ 12:25 -
Moltbook. սոցիալական ցանց՝ միայն արհեստական բանականության համար. մարդկանց մուտքը արգելված է
2026/02/03/ 11:55 -
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
2026/02/03/ 11:42 -
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
2026/02/03/ 11:34 -
Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարության մեկնարկի ժամկետը մնում է անորոշ
2026/02/03/ 11:28 -
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
2026/02/02/ 22:00 -
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
2026/02/02/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.