YouTube-ում հնարավոր կլինի երգ որոնել պարզապես այն երգելով
Լուրեր |
YouTube վիդեոծառայությունը փորձարկում է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա հարթակում երգ որոնել՝ պարզապես երգելով դրանից մի հատված: Գործառույթը ներկայումս հասանելի է Android հավելվածի սահմանափակ թվով օգտվողների։
YouTube-ը կկարողանա ճանաչել երգը՝ լսելով դրանից մի կարճ հատված, ընդորում՝ ինչպես մարդու կողմից կենդանի կատարմամբ, այնպես էլ այլ սարքերի ձայնագրության նվագարկմամբ, ինչպես Shazam հավելվածի դեպքում է։
YouTube-ը թույլ կտա մեղեդին երգել կամ նվագարկել երեք վայրկյան կամ ավելի, որից հետո կորոնի և կգտնի համապատասխան տեսանյութերը՝ պաշտոնական հոլովակներով կամ դրանց կարճ՝ Shorts տարբերակները:
2020-ի հոկտեմբերին Google-ը (որին պատկանում է YouTube-ը) գործարկել էր երգերը սուլելու կամ երգելու միջոցով նույնականացնելու գործառույթ։ Սակայն այդ ժամանակ անհրաժեշտ էր, որպեսզի երգը հնչի 10-15 վայրկյան: YouTube-ի այս տեխնոլոգիան կօգտագործի նույն համակարգը, ինչ Google որոնողական համակարգը։
YouTube-ը վերջերս մի քանի նոր գործառույթներ է գործարկել։ Մասնավորապես, ծառայությունը վերջերս գործարկել է ձայնի կայուն բարձրություն ապահովող Stable Volume կոչվող գործառույթը։ Տեսանյութի դիտման ընթացքում այն հարթեցնում է չափազանց բարձր պահերը բղավոցի կամ ֆոնային հնչյունների ժամանակ և ուժեղացնում է չափազանց ցածր հատվածները։ Նոր գործառույթն այդպիսով թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն։
YouTube-ը նաև գործարկել է փորձնական նոր գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս տեսանյութի մասին համառոտ տեքստային նկարագրություն ստանալ՝ առանց այն դիտելու:
Իր նորարարությունների շրջանակում YouTube-ն այս տարի հեշտացրել է փոքր լսարան ունեցող բլոգերների համար գումար վաստակելու հնարավորությունը։
Աղբյուրը՝ tech.news.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․