Սաուդյան Արաբիան 500 մլն դոլար արժողությամբ կիբերսպորտային քաղաք կկառուցի
Լուրեր |
Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է երկրի մայրաքաղաք Էր-Ռիադում կառուցել համալիր, որը կկոչվի «Կիբերսպորտի քաղաք»։ Ծրագրում կներդրվի 500 մլն դոլար, իսկ ավարտը պլանավորված է 2024թ․ վերջին,- գրում է b24.am-ը։
«Կիբերսպորտի քաղաք»-ի գլխավոր տեսարժան վայրերից մեկը կլինի մարզադաշտը, որը կարող է տեղավորել մինչև 20,000 հանդիսական և ընդունել տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային, հայտնում է Inside The Games-ը։
Սաուդյան Արաբիայի հոլդինգ ընկերության (SAHC) գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ-Քահթանին ասել է, որ կիբերսպորտային քաղաքը մաս է կազմելու Saudi Vision 2030 ծրագրին, որի նպատակն է նվազեցնել երկրի կախվածությունը նավթից և նավթամթերքից:
Վերջին 1,5 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան 8 մլրդ դոլար է ծախսել կիբերսպորտի և խաղերի արդյունաբերության մեջ ներդրումների վրա, և ընդհանուր առմամբ իշխանությունները այդ նպատակների համար հատկացրել են գրեթե 38 մլրդ դոլար: Երկիրը ակնկալում է մինչև 2030թ․ դառնալ համաշխարհային e-sport-ի կենտրոնը:
2023թ․ հուլիսին Էր-Ռիադը կհյուրընկալի Gamers8 լայնածավալ կիբերսպորտային փառատոնը: Դրա մրցանակային ֆոնդը կկազմի 45 մլն դոլար։ Այս գումարը կբաշխվի CS:GO, Dota 2, PUBG Mobile և այլ մրցաշարերի մասնակիցների միջև։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․