Google-ը կթարմացնի Android-ի լոգոն Android-ի լոգոն կփոխվի 2023թ․ վերջին՝ նոր Android 14-ի թողարկմամբ։ Google-ը կփոխի ինչպես լոգոն, այնպես էլ օպերացիոն համակարգի անվանումը գրելու ոճը․ այժմ այն ​​կսկսվի մեծատառ «A»-ով, գրում է 9To5Google-ը։ Լոգոն ինքնին կդառնա ծավալուն։ Լոգոն կհայտնվի, երբ սմարթֆոնը միացվի։ Ամենայն հավանականությամբ, այն կփոխվի 2023թ․ վերջին՝ Android 14-ի թողարկման հետ մեկտեղ, որը ընկերությունը ներկայացրել է I/O 2023 կոնֆերանսում: Google-ը նաև առաջին անգամ ցուցադրեց 3D լոգոտիպով տարբերակ, բայց չհայտարարեց դրա փոփոխության մասին։ Ընկերությունն այժմ պաշտոնապես հաստատել է այդ նորությունը 9To5Google-ին: Վերջին անգամ Google-ը փոխել է Android-ի լոգոն 2019թ․։ Ստորև ներկայացված է տարբերանշանի փոփոխությունները։