Եգիպտոս հասնելու նոր հնարավորություն
Լուրեր |
ANRIVA-ն Air Cairo ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթեր է մեկնարկում՝ թռիչքները կիրականացվեն հունիսի 20-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր, ANRIVA ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Կահիրե- Երևան-Կահիրե կանոնավոր չվերթը, վստահ եմ, մեծապես կնպաստի դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը. այսուհետ կլոր տարի Հայաստանն իբրև զբոսաշրջային ուղղություն հասանելի կլինի եգիպտացի զբոսաշրջիկների համար, իսկ հազարավոր եգիպտահայերի համար՝ դեպի հայրենիք մշտապես պահանջված ուղիղ ու կարճ ճանապարհ:
Մյուս կողմից էլ, Կահիրե-Երևան-Կահիրե շաբաթական կանոնավոր թռիչքները հոյակապ հնարավորություն են ՀՀ քաղաքացիների համար, ովքեր կարող են այսուհետ Եգիպտոս մեկնել ոչ միայն ծովային հանգստի, այլև հնագույն քաղաքակրթության, արաբական աշխարհում հայկական հետքը տեսնելու նպատակով: Կահիրեում հայերը հարյուրամյակներով պատմություն են կերտել և միայն այս քաղաքում հայկական 3 եկեղեցի կա։
Երբ 2017-ին, մոտջ 3 տարի բանակցություններից ու ահռելի ներդրումներից հետո, մեկնարկեցինք դեպի Եգիպտոս, մասնավորապես Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղիղ կանոնավոր թռիչքները, ոչ ոք, ո´չ Հայաստանում, ո´չ Եգիպտոսում, չէր հավատում ու պատկերացնում, որ մեզ դա կհաջողվի, կհաջողվի կլոր տարին անդադար կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս»,–ասվում է գրառման մեջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սաուդյան Արաբիայի կորուստները գերազանցել են 10 մլրդ դոլարը
2026/04/06/ 16:11 -
«Արտեմիս 2»-ի անձնակազմը մոտենում է առաքելության ամենակարևոր փուլին
2026/04/06/ 16:04 -
Հարավային Կովկասն այսօր վերածվում է խաղաղության կենտրոնի․ Ադրբեջանի նախագահ
2026/04/06/ 15:59 -
Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն
2026/04/06/ 15:57 -
2026թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/04/06/ 15:34 -
Մարկ Ցուկերբերգը փորձարկում է սեփական ԱԲ-գործակալ
2026/04/06/ 15:26 -
L'Oréal-ը ձեռք է բերել Kering Beauté-ն․ որքան է կազմել թանկարժեք գործարքը
2026/04/06/ 15:15 -
ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի հետ գերիների հարցով
2026/04/06/ 15:06 -
Լուկաշենկոն կոչ է արել ՀԱՊԿ-ին զգույշ լինել Հայաստանի հետ աշխատանքում
2026/04/06/ 15:03 -
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
2026/04/06/ 14:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.