ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Լուրեր |
Շատ ճշգրիտ տնտեսական օրակարգը այսօր շատ կարեւոր է Հայաստան-Արեւմուտք երկխոսության համատեքստում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
«Երբ խոսում ենք տնտեսության մասին, պետք է նկատի ունենաք, որ սա նաեւ անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Հայաստանին արտաքին անվտանգության տեսանկյունից նետվող մարտահրավերները այդ թվում նաեւ տնտեսական են, եւ կարեւոր է, որ մենք նախահարձակ սկսենք զբաղվել սրանով, որքան հնարավոր է ինտենսիվ, որովհետեւ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել նաեւ իր շուկաները:
Այստեղ իհարկե, մենք կանկնկալեինք Հայաստանի տնտեսվարողների ընդառաջ քայլերը, այդ թվում ապրանքների որակի, ստանդարտների բարձրացման ուղղությամբ, որպեսզի այդ շուկաները ՀՀ արտադրողների համար դառնան հասանելի: Սա ուղիղ կապ ունի անվտանգության հետ թե գեներացված եկամուտների միջոցով մեր անվատնգային կարիքները հոգալու առումով, թե ներդրումային միջավայրի միջոցով անվտանգային հավելյալ երաշխիքներ ՀՀ-ի համար ստեղծելու առումով»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ ապրիլի 5-ին, Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը կքննարկվեն նաեւ անվտանգությանը ուղիղ վերաբերող հարցեր եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելուն վերաբերող հարցեր:
Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի քննարկվում:
Իր հերթին, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ Հայաստանի համար շատ կարեւոր է արտահանման դիվերսիֆիկացումը, իսկ դրա համար տնային աշխտանքի ամենակարեւոր բաղադրիչը սեփական արտադրանքի որակը բարձրացնելն է եւ համապատասխանեցնելը այն շուկաներին, որտեղ ուզում ենք արտահանել մեր արտադրանքը. «Դրա համար պետք է գիտելիքի, ստանդարտների, օրենսդրության բարելավում, նաեւ որոշակի աշխատանք տնտեսվարողների հետ: Մենք հիմա այդ ուղղությամբ շարժվում ենք: Քանի որ ԵԱՏՄ անդամ ենք, ավելի շատ ինտեգրված ենք ԵԱՏՄ-ին, բայց անգամ այդ պարագայում մեզ համար անհրաժեշտություն է մեր արտահանման ճանապարհները դիվերսիֆիկացնել: Մեզ համար ոչ թե Եվրոպական շուկայի դռներն են փակ, այլ մենք աշխատանք։ ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք: Այստեղ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին»,-ասաց նա:
news.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․