ՌԴ-ում պետընկերություն կստեղծվի, որը կհավաքագրի աշխատանքային միգրանտներին
Լուրեր |
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մշակել է նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն` «Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը կլինի աշխատանքային միգրանտների կազմակերպված ընդունման պետական օպերատորը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
««Աշխատանք Ռուսաստանում»-ը համաձայնագրեր կկնքի միգրանտների կազմակերպված հավաքագրում իրականացնող գործատուների հետ, գործատուների ռեեստր կունենա, աշխատակիցների հասցեական ընտրություն կիրականացնի ըստ ռուսաստանցի գործատուների կարիքների»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարար Դմիտրի Պլատիգինի խոսքով՝ նպատակն այն է, որ կազմակերպված հավաքագրումը գերակա մոդել դառնա տեղական ընկերությունների համար, որոնք օտարերկրյա աշխատողների են ներգրավում: Մեխանիզմը թույլ կտա աշխատակիցներ ընտրել՝ հաշվի առնելով նրանց որակավորումը։
«Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը պայմանագիր կկնքի օտարերկրյա աշխատողի հետ, այդպիսի աշխատողների ռեեստր կունենա, աշխատակցի զբաղվածության մշտադիտարկում կանցկացնի անմիջապես այն գործատուի մոտ, որի կարիքներին համապատասխան օտարերկրյա քաղաքացին տեղափոխվել է»,-հստակեցվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ծառայությունը համապատասխան մարմիններին կտեղեկացնի և՛ միգրանտի կողմից գործատուի մոտ գտնվելու ռեժիմի խախտման, և՛ գործատուի կողմից աշխատակցի աշխատանքային իրավունքների խախտման դեպքում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․