Սեյշելներ, Կիպրոս, Ռուսաստան. Հայաստանում «արտադրվող» և արտահանվող ոսկերչական իրերի ծագումը. ՀԵՏՔ
Լուրեր |
2016 թվականի հունիսի 9-ին օֆշորային գոտի համարվող Սեյշելյան կղզիներում գրանցվում է Neltax Holding LTD ընկերությունը («Նելտաքս հոլդինգ ԼԹԴ»): Միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Վլադիմիր քաղաքի բնակիչ Ալեքսեյ Սպիրիկովն է: Neltax Holding LTD-ն 2023-ին հայտնվում է Ռուսաստան-Հայաստան ոսկու ներկրման և Հայաստանից Արաբական Միացյալ էմիրություններ մեծ քանակությամբ ոսկյա զարդերի և ոսկերչական արտադրանքի արտահանման սխեմայում:
Տարեվերջյան «բումը»
2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ (203 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։
2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։
2021-ի դեկտեմբերին հիմնադրված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն 2023-ի տարեվերջին ոսկերչական իրերի ռեկորդային ծավալի արտադրանք է ունեցել։
Զուգահեռաբար, 2023-ի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 7 անգամ ավելացել է Հայաստանից ոսկերչական արտադրատեսակների արտահանումը։ Վարկած կա, որ սա իրականում Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը։
Հասկանալու համար, թե ինչ մեծ ծավալի ոսկերչական իրերի և առարկաների արտադրանքի մասին է խոսքը 2023-ի վերջին երկու ամիսներին, ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք ամսական ցուցանիշները վերջին մեկ տարվա կտրվածքով։ Անզեն աչքով էլ նկատելի է նոյեմբեր-դեկտեմբերի «բումը»։
Շեշտենք, որ վիճակագրական զեկույցներում ոսկերչական արտադրատեսակների տողն այլ բացվածք չունի, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս ցուցանիշը ներառում է ոչ միայն վերջնական ոսկյա զարդերը, այլև անավարտ ոսկերչական զարդերը կամ այլ իրեր, ինչպես նաև՝ զարդեր, որոնք պարունակում են արծաթ։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ՝ hetq.am կայքում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/04 22:00
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/04 20:20
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/12/04/ 22:00 -
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/12/04/ 20:20 -
Ինչպես ազատվել ծանր մտորումներից և ավելի վստահ որոշումներ կայացնել
2025/12/04/ 19:00 -
Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. ՊԵԿ-ը զգուշացնում է
2025/12/04/ 17:30 -
Բրյուսելի միակ նպատակը վնաս հասցնել Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերություններին. Զախարովան՝ ՀՀ-ԵՄ էներգետիկ համագործակցության մասին
2025/12/04/ 16:51 -
ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը
2025/12/04/ 16:43 -
Ֆինանսավորման ավելացում, ներմուծման սահմանափակում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/04/ 15:36 -
Խնդիրը կարգավորված է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ ինտերնետ կապուղիներում արձանագրված տեխնիկական խափանումների մասին
2025/12/04/ 15:26 -
Ֆրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
2025/12/04/ 14:24 -
Իտալիայի ոստիկանությունն աշխատանքի չարաշահման հետաքննության շրջանակներում փաստաթղթեր է պահանջել հանրահայտ նորաձևության տներից 14:11 • 04.12.25
2025/12/04/ 14:19
Բաժանորդագրվել