Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
TSMC-ն՝ աշխարհի խոշորագույն պայմանագրային չիպարտադրողը, հաղորդել է չորրորդ եռամսյակի տպավորիչ եկամուտը՝ 868,42 միլիարդ Թայվանական դոլար (26,36 միլիարդ դոլար)՝ գերազանցելով շուկայի սպասումները։Ընկերության հաղթական ցուցանիշները պայմանավորված են արհեստական բանականության տեխնոլոգիաների աճող պահանջարկով: Լինելով հիմնական մատակարար այնպիսի խոշոր տեխնոլոգիական խաղացողների, ինչպիսիք են Apple-ը և Nvidia-ն, TSMC-ն շարունակում է օգուտ քաղել տեխնոլոգիական մատակարարման շղթայում իր առանցքային դերից:
Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը նվազեցրել է 2025 թվականի վաճառքի ուղեցույցը մոտավորապես 1 միլիարդ դոլարով, քանի շարունակում է կրճատել ծախսերը։Այժմ Moderna-ն ակնկալում է, որ 2025 թվականին եկամուտը կկազմի 1.5-2.5 միլիարդ դոլար, որի մեծ մասը կստացվի տարվա երկրորդ կեսին: Ըստ ընկերության, այդ վաճառքների մեծ մասը Covid պատվաստանյութից և շնչառական վիրուսի նոր գործարկված պատվաստանյութից է լինելու:
Ուղեցույցը ցածր է սեպտեմբերին հրապարակված 2.5-3.5 միլիարդ դոլարի նախորդ կանխատեսումից։ Moderna-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 17%-ով` հունվարի 14-ի դրությամբ կազմելով 34.5 ԱՄՆ դոլար: Պատվաստանյութեր արտադրող մյուս ընկերությունների՝ Novavax-ի և BioNTech-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են ավելի քան 7%-ով։
Ըստ Motor Intelligence ընկերության, անցյալ տարի ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 3.2 միլիոն «էլեկտրաֆիկացված» մեքենա, 1.9 միլիոն հիբրիդային մեքենա և 1.3 միլիոն ամբողջովին էլեկտրական մոդելներ, ինչի արդյունքում էլեկտրական մեքենաների և հիբրիդային մոդելների տեսակարար կշիռը 2024 թվականի ընթացքում կազմել է վաճառված մեքենաների ընդհանուր քանակի մոտ 20%-ը:Ներքին այրման շարժիչներով մեքենաները դեռևս կազմում են վաճառքի մեծ մասը, սակայն ժամանակակից ավտոմոբիլային պատմության մեջ առաջին անգամ նվազել են մինչև 79.8%:
Ամբողջովին էլեկտրական մեքենաների շարքում Tesla Model Y-ը և Model 3-ը գնահատվել են որպես 2024 թվականին ամենավաճառվող EV-ները: Tesla-ին հաջորդում է Hyundai Motor-ը EV շուկայում 9.3% մասնաբաժնով, այնուհետ General Motors-ը՝ 8.7% և Ford Motor-ը՝ 7.5%-ով մասնաբաժիններով. հնգյակը եզրափակում է BMW-ն՝ իր 4.1%-ով:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը Հարվարդի համալսարանից պահանջում է 1 մլրդ դոլարի փոխհատուցում
2026/02/03/ 13:13 -
2025-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.8 %-ով
2026/02/03/ 13:06 -
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
2026/02/03/ 13:00 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.50 %
2026/02/03/ 12:25 -
Moltbook. սոցիալական ցանց՝ միայն արհեստական բանականության համար. մարդկանց մուտքը արգելված է
2026/02/03/ 11:55 -
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
2026/02/03/ 11:42 -
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
2026/02/03/ 11:34 -
Գյումրիի «չոր նավահանգստի» շինարարության մեկնարկի ժամկետը մնում է անորոշ
2026/02/03/ 11:28 -
Փետրվարի 2-ի բիզնես լուրերը
2026/02/02/ 22:00 -
Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
2026/02/02/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.