Հրաշալի է այստեղ լինելը․ Միացյալ Թագավորության վարչապետը՝ Հայաստան այցի մասին

Շատերն առաջին անգամ են այցելում, և ես նրանցից մեկն եմ։

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում շեշտել է, որ առաջին անգամ է Հայաստանում լինում․

«Հրաշալի է այստեղ լինելը։ Շատերն առաջին անգամ են այցելում, և ես նրանցից մեկն եմ։ Իսկապես կարելի է զգալ պատմությունը, մշակույթը, ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը։ Մենք բոլորս, ովքեր այստեղ առաջին անգամ են, նկատում ենք դա և շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Սթարմերը։