Ներդրումային ոլորտն այսօր 31.05.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Հինգշաբթի ամերիկյան ինդեքսները բացասական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն նվազել է 0,86%-ով հասնելով 38111,48։ S&P 500 կորցրել է 0,65% հասնելով 5235,48 կետի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները ուրբաթ նվազում են 0,18%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,98%-ով հասնելով 38463 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 0,03%-ով հասնելով 2636,12 կետի, չինական Shanghai Composite-ը կորցնում է 0,07% հասնելով 3094,04 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ԱՄՆ-ում ՀՆԱ-ի դինամիկայի գնահատումը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կազմել է 1,3%: Նախկին գնահատումը տարեկան կտրվածքով կազմել էր 1,6%:
2. ԱՄՆ-ում անձնական սպառողական ծախսերի հիմնական գնային ինդեքսը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3,6%՝ կանխատեսվել էր 3,7%:
3. ԱՄՆ-ում գործազրկութան նպաստների նախնական դիմումների քանակը մեկ շաբաթվա ընացքում աճել է 4 հազարով, հասնելով մինչև 219 հազարի։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2343,40: Հինգշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $81,9-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $77,9։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան պատրասվում է առաջիկա կիրակի՝ հունիսի 2-ին, պաշտոնապես սկսել Saudi Aramco նավթային ընկերության բաժնետոմսերի հաջորդ մասի տեղաբաշխման գործընթացը։ Տեղաբաժխման գործընթացը կարող է գերազանցել $10 մլրդ-ը։ Լրացուցիչ տեղաբաշխման մասնակիցների հայտերի ընդունումը կարող է ավարտվել հաջորդ հինգշաբթի։ Աղբյուրների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերը ներդրողներին կարող են վաճառվել շուկայական գնից 10% զեղճով։ Սակայն զեղճը կարող է ավելի քիչ լինել, մեծ պահանջարկի դեպքում։
2․ Toyota Motor ընկերությունը ապրիլին կրճատել է համաշխարհային վաճառքները՝ պայմանավորված Չինաստանում և Ճապոնիայում պահանջարկի անկմամաբ։ Մամլո հայտարարության համաձայն, համաշխարհային վաճառքները ապրիլին կրճատվել են 4,5%-ով Տ/Տ հասնելով 835,7 հազար ավտոմեքենայի։ Արտադրությունը, ներառյալ դուստր ձեռնարկությունները, նվազել է 8,8% Տ/Տ հասնելով 816,6 հազարի։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․