Ներդրումային ոլորտն այսօր 30.04.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երկուշաբթի գտնվում էին կանաչ գոտում․ Dow Jones Industrial Average-ը աճել է 0,38%-ով հասնելով մինչև 38386,09 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,33 %-ով հասնելով մինչև 5116,17 կետի։ S&P 500 ինդեքսի ֆյուչերսները երեքշաբթի նվազել են 0,10%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,22%-ով հասնելով 38406,0 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 0,39%-ով հասնելով 2697,40 կետի, չինական Shanghai Composite-ը աճում է 0,04%-ից բարձր հասնելով 3114,10 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Իսպանիայում ինֆլյուացիայի (գնաճի) նախնական գնահատականը տարեկան կտրվածքով կազմել է 3,3%: Շուկան ակնկալում էր տարեկան 3,4%:
2. Գերմանիայում ինֆլյուացիան 2024 թվականի ապրիլի վերջին նախնական տվյալներով տարեկան կտրվածքով կազմել է 2,2%: Ակնկալվում էր տարեկան 2,3%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին նվազում է 0,57%-ով և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2323-ից ցածր։ Արդյունքների համաձայն նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց գտնվում է $88,5-ից ցածր, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $82,5-ից մի փոքր ցածր։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Լրատվամիջոցների տվյալների համաձայն, ամերիկյան Tesla-ն կհամագործակցի չինական ինտերնետ-հսկա՝ Baidu-ի հետ, վարորդների աջակցության՝ Full-Self Driving (FSD, ինքնակառավարում) համակարգում քարտեզների և նավիգացիոն գործառույթներ ներդնելու համար չինական շուկայում։
2․ Չինական նավթագազային ՝ China Petroleum & Chemical Corp. (Sinopec) ընկերության 2024 թվականի առաջին եռամսյակի արդյուքների համաձայն մաքուր շահույթը ավելացել է 8,9%-ով հասնելով 18,32 մլրդ յուանի ($2,53 մլրդ): 2023 թվականի առաջին եռամսյակում մաքուր շահույթը կազմել էր 20,1 մլրդ յուանի։ Sinopec-ի եկամուտը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,2%-ով հասնելով 789,97 մլրդ յուանի։ Նավթի և գազի արդյունահանումը տարեկան կտրվածքով աճել է 3,4%-ով հասնելով 127,8 մլրդ բարել նավթային համարժեք։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․