Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Լուրեր |
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ: Այս անգամ նա անդրադարձել է ֆինանսական ծառայությունների թվայնացման, թվային փոխակերպման գործընթացին՝ որպես ամենամեծ մարտահրավեր նշելով մտածողության փոփոխության անհրաժեշտությունը:
«Թվային տրանսֆորմացիան իրականում ավելին է, քան բանկային պրոդուկտների ու ծառայությունների թվայնացումը. սա առաջին հերթին մարդկանց՝ հաճախորդների ու աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն է: Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել: Նրանք սկսում են դառնալ խորհրդատուներ, և դուք՝ երիտասարդ սերունդն եք, որ պետք է մեզ օգնեք հասկանալ մեր հաճախորդներին, նրանց կարիքները և տրանսֆորմացվել»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը:
Այս տեսանկյունից որպես հաջողված փորձառություն նշվել է կենսաթոշակների՝ անկանխիկ փոխանցման համակարգի ներդրումը, երբ բանկերի երիտասարդ աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսում թոշակառուները սովորեցին օգտվել վճարային քարտերից, կատարել անկանխիկ վճարումներ:Անդրադարձ է կատարվել նաև աշխատաշուկային՝ նոր, թվային մտածելակերպով մասնագետների կարիքին:
«Մտածողության փոփոխություն է պարտադրում նաև աշխատաշուկան. առանց նոր գիտելիքներով, թվային մտածելակերպով աշխատակիցների ֆինանսական շուկայի զարգացումն անհնար է: Այսօր շուկայում, օրինակ, տեղեկատվական անվտանգության մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետներ չկան: Կրթվեք, զարգացեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը հաճախորդներին հասկանալու, ներգրավելու և նրանց թվային տրանսֆորմացիայի ենթարկելու հարցում»,- ասել է նա:
Անդրադառնալով Կոնվերս Բանկում ընթացող թվային փոխակերպման գործընթացին՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր ակտիվ քայլեր են ձեռնարկվում գործընթացներն ավտոմատացնելու, մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ:
«Մենք ձգտում ենք դառնալ բանկ, որը չի ասոցացվի ֆինանսական ծառայությունների հետ, այլ կդառնա երկխոսության՝ Converse հարթակ: Մեր տեսլականն է ստեղծել միջավայր, որտեղ դուք, մեր բոլոր հաճախորդները կպլանավորեն օրը, կօգտվեն այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքն ունեն: Մենք մեր արժեհամակարգը կրող մասնագետների կարիքն ունենք, որպեսզի մեզ աջակցեն փոփոխությունների ճանապարհին»,-նշել է պարոն Գրիգորյանը: Դասախոսությանը հաջորդել է հարց ու պատասխան, նոր հանդիպումների պայմանավորվածություններ են ձեռքբերվել:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․