Հաշվեքննիչ պալատն հաշվեքաննություն է իրականացրել ՊԵԿ-ում
Լուրեր |
Հաշվեքննիչ պալատն արդեն հանրայնացրել է մի քանի պետական գերատեսչություններում կատարած 9 ամիսների հաշվեքննության արդյունքները: 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը հաշվեքաննություն է իրականացվել նաև Պետական եկամուտների կոմիտեում:
Հաշվեքննություն ընդգրկող ժամանակահատվածի՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ի հաշվեքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի տարեկան և 2023 թվականի նախորդ եռամսյակների հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների շտկման ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի առաջարկները ՊԵԿ-ի կողմից չիրականացնելու պատճառով՝ նույն անհամապատասխանությունները կրկնվել են:
Մասնավորապես, չի իրականացվում գիշերային աշխատանքի համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով՝ առանձին կատեգորիայի աշխատողներին հավելումների հաշվարկումն ու վճարումը, չեն պահպանվում շահագործվող ավտոմեքենաների հեղուկ վառելիքի գծով ծախսը ճանաչելու և ձևակերպելու օրենսդրությամբ սահմանված պահանջները, դրանով իսկ չապահովելով հաշվետվական ցուցանիշների արժանահավատությունը։
Այս ամենի մասին՝ առավել մանրամասն:
Հաշվեքննության անհամապատասխանությունների վերաբերյալ գրառումներում, օրինակ, «Գիշերային աշխատանքի վարձատրություն» վերտառությամբ անհամապատասխանության արձանագրումից տեղեկանում ենք. «Առկա է անհամապատասխանություն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների նկատմամբ, այն է՝ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ…»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, ՊԵԿ-ում նշված աշխատանքները իրականացնում է 504 աշխատակից, որոնց համար 2023թ. չի հաշվարկվել և չի վճարվել գիշերային աշխատանքի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելումները»:
Հաշվեքննության օբյեկտի արձագանքը, թե կոմիտեում 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննությամբ արձանագրված նշված խնդրի կարգավորման նպատակով նախաձեռնվել է օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթաց, սակայն, հաշվի առնելով, որ նշված օրենսդրական փոփոխություններին տրվել է բացասական դիրքորոշում, ուստի, ձեռնպահ են մնացել նախագիծը կրկին շրջանառելուց, հաշվեքննողն ընդունել է ի գիտություն՝ այդուհանդերձ, փաստելով՝ հարցը մնում է չկարգավորված:
Մեկ այլ դրվագով էլ հաշվեքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ ավտոմեքենաների վառելիքի ծախսը հիմնավորող սկզբնական հաշվառման փաստաթղթերում՝ երթուղային թերթիկներում, բացակայում են օրական կամ ամսական վազքի ցուցմունքները:
«ՊԵԿ-ում ավտոմեքենաների վառելիքի ծախսը ճանաչվել և հաշվետվություններում արտացոլվել է՝ չպահպանելով ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 725-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ»-ով սահմանված ծախսերի ճանաչման պահանջները, համաձայն որի՝ ֆինանսական հաշվետվությունում ծախսերը պետք է ճանաչվեն, երբ առաջացել է ապագա տնտեսական օգուտների կամ օգտակար պոտենցիալի նվազում` կապված ակտիվի նվազման կամ պարտավորության աճի հետ, որը կարող է արժանահավատորեն չափվել։ Չափումը այն դրամային գումարի որոշման գործընթացն է, որով տվյալ դեպքում ծախսերը ճանաչվում և գրանցվում են ֆինանսական հաշվետվություններում»,- մասնավորապես նշել են հաշվեքննողները:
Նրանք հակադարձել են նաև ՊԵԿ-ի արձագանքին, թե չեն ընդունում հաշվեքննողի կողմից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով ներկայացված անհամապատասխանությունների վերաբերյալ մեկնաբանությունները՝ նկատելով, որ նույնաբովանդակ պարզաբանումներ ներկայացվել են նաև նախորդ հաշվեքննության շրջանակներում:
Անհամապատասխանություններ են դիտարկվել նաև «ՊԵԿ-ի շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման՝ «Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածով կատարված գնումներում:
ՀՊ-ն փաստել է. «Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի թիվ 1168-Ա որոշմամբ, ինչպես նաև ՊԵԿ-ի և «ԱՐՏԿՈՆ» ՓԲԸ-ի միջև 2023 թվականի հունիս 20-ին կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի 8.5 կետով սահմանված պահանջների կատարման նկատմամբ:
Առկա է անհամապատասխանություն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարման նկատմամբ, այն է՝ «…Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով»:
Հաշվեքննիչ պալատն իր հաշվեքննությունն ավարտել է ՊԵԿ-ին ուղղված առաջարակություններով՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված գիշերային աշխատանքի համար առանձին կատեգորիաների աշխատողներին հասանելիք հավելումների հաշվարկման և վճարման ուղղությամբ, շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի փաստացի ծախսը՝ սկզբնական հաշվառման փաստաթղթերում՝ երթուղային թերթիկներում օրական կամ ամսական վազքի ցուցմունքների հիման վրա ճանաչելու և ձևակերպելու համար, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 8-րդ կետով սահմանված կարգը հարկային մարմնի ղեկավարի հրամանի հաստատելու ուղղությամբ, և այլն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 10-ի կարևոր լուրերը
2026/01/10/ 20:20 -
Ընտանեկան բիզնեսի ուժն ու գաղտնիքը․ ստեղծելու և շարունակելու բանաձևը
2026/01/10/ 17:23 -
Հունվարի 9-ի կարևոր լուրերը
2026/01/09/ 20:20 -
3 եղանակ, թե ինչպես է արհեստական բանականությունը սովորում զգացմունքներ ցույց տալ
2026/01/09/ 19:00 -
Լոռու մարզում նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2026/01/09/ 16:40 -
Կառավարությունում քննարկվել է միգրացիոն ռազմավարության շրջանակում քաղաքացիության կոնցեպտը
2026/01/09/ 16:35 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)
2026/01/09/ 16:34 -
Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից
2026/01/09/ 16:29 -
2007թ. հունվարի 9-ին Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին iPhone-ը
2026/01/09/ 16:20 -
2025-ին համաշխարհային պարենային ապրանքների գները միջինում աճել են 4.3%-ով
2026/01/09/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․