Հոկտեմբերի 28-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
2026-ին ՀԾԿՀ-ին նախատեսվում է 1.2 մլրդ դրամ հատկացնել
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովի բյուջեն 89 մլն դրամով կավելանա՝ հասնելով 1 մլրդ 249 մլն դրամի։ Աճը պայմանավորված է կառավարման և թվային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով։
ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 325 մլրդ դրամ
Նախորդ տարվա համեմատ բյուջեն կավելանա 12%-ով։ Միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների արդիականացման, ճանապարհաշինության և համայնքային զարգացման նախագծերին։
Հայաստանի արտահանումը նվազել է 48.8%-ով, տեղական արտադրանքը՝ աճել 6.8%-ով
2025-ի հունվար-օգոստոսին արտահանման ընդհանուր ծավալը գրեթե կիսով չափ նվազել է՝ հիմնականում վերաարտահանման կրճատման պատճառով։ Միևնույն ժամանակ տեղական արտադրության արտահանումն աճել է՝ ցուցադրելով դրական միտում։
Հայաստանը ԵՄ-ից կստանա շուրջ 18.4 մլրդ դրամ վարկային միջոցներ
Դրանցից 14 մլրդ դրամը ուղղակի վարկ է, իսկ մնացածը՝ համաֆինանսավորում։ Դրամաշնորհների ծավալը նվազել է՝ կազմելով 949 մլն դրամ։ Ֆինանսավորումը նախատեսվում է ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի իրականացման համար։
Անչափահասներին արգելվում է սառը զենք կրել կամ վաճառել
Նոր օրենսդրական փոփոխություններով արգելվում է 18 տարին չլրացած անձանց վաճառել կամ կրել սառը զենքին նմանվող առարկաներ։ Նպատակն է կանխել հանցավոր դեպքերի աճը անչափահասների շրջանում։
Միջազգային
ՌԴ-ն սահմանել է 278,900 օտարերկրյա աշխատողի քվոտա 2026-ի համար
Քվոտան վերաբերում է վիզային երկրների որակյալ մասնագետներին։ Թույլտվությունների քանակը ձևավորվել է գործատուների հայտերի հիման վրա՝ աշխատանքի շուկայի պահանջարկին համապատասխան։
ՕՊԵԿ+-ի երկրները կարող են ավելացնել արդյունահանման քվոտաները 137 հազար բարելով
Նավթի արդյունահանման հնարավոր ավելացման հարցը կքննարկվի նոյեմբերի 2-ին։ Սաուդյան Արաբիան ձգտում է վերականգնել իր դիրքերը համաշխարհային շուկայում՝ առաջարկի ընդլայնման հաշվին։
Amazon-ը Նիդեռլանդներում կներդնի 1.4 մլրդ եվրո
Եռամյա ծրագրով ընկերությունը կբարելավի լոգիստիկան և տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ կրճատելով առաքման ժամկետները։ Սա Amazon-ի ամենախոշոր ներդրումային նախաձեռնությունն է Նիդեռլանդներում՝ 2020-ից ի վեր։
Կակաոյի հատիկների գինը նվազում է՝ Աֆրիկայում առատ բերքի ֆոնին
Արևմտյան Աֆրիկայում բարձր բերքի կանխատեսումները հանգեցրել են համաշխարհային շուկայում գների կտրուկ անկման։ Նյու Յորքի բորսայում մեկ տոննայի արժեքը նվազել է մինչև 6,116 դոլար՝ գրեթե կրկնակի պակաս նախորդ տարվա համեմատ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ