-
ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
2025/07/30/ 21:21 -
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
2025/07/30/ 20:48 -
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը
2025/07/30/ 20:22 -
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19
Բաժանորդագրվել

Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ
Լուրեր |

- ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի շնորհիվ։ Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է՝ հասնելով 10.4%-ի, իսկ արագացման չափը համադրելի է նախորդ տարվա աճի տեմպի դանդաղման չափի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսությունում կան արագ աճող ճյուղեր, մասնավորապես ծառայությունները և շինարարությունը, որոնք, անկախ բազայի դրական էֆեկտի ազդեցությունից, արագացնում են աճի տեմպը։
- Մտահոգիչ է մնում արդյունաբերության և արտաքին առևտրի դինամիկան։ Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման պարագայում արձանագրվում են անկման խոշոր ցուցանիշներ, որոնց մեղմման տեմպը բավական դանդաղ է։ Վերջինս խոսում է տնտեսական աճ ապահովող գործոնների գրեթե բացակայության մասին։ Արտահանման խոշոր անկումը հիմնականում պայմանավորված է ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ, հետևաբար այն պետք է այնքան էլ մտահոգիչ չլիներ։ Սակայն խնդրահարույց է այն, որ եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 0.7%: Այսինքն՝ առանց բազայի էֆեկտի արտահանման աճը այդքան ցածր է, որն էլ վկայում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
- Գնաճն արագանում է բավական բարձր տեմպով։ Մայիսին 12-ամսյա գնաճի տեմպն արագացել է 1.1 տոկոսային կետով՝ հասնելով 4.3%-ի, որն էականորեն բարձր է կենտրոնական բանկի նոր՝ 3±1% թիրախից։ Ընդ որում, կենտրոնական բանկի թիրախը կետային է, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն ձգտելու է գնաճը հասցնել 3%-ի, այլ ոչ թե պահպանել 2-4% միջակայքում։ Այս պայմաններում, եթե գնաճի տեմպը շարունակի արագանալ, ապա ԿԲ-ն ստիպված կլինի անցնել դրամավարկային քաղաքականության խստացմանը՝ տոկոսադրույքների բարձրացման միջոցով, ինչն առավել կբարդացնի տնտեսության վիճակը։
- Վարկերի աճի տեմպն ավելի է արագացել։ Բնակչությանն ուղղվող՝ հիպոթեքային և սպառողական վարկերը մայիսին աճել են համապատասխանաբար 42.7%-ով և 37.9%-ով, ինչը չափազանց բարձր է՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվության, աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների ցածր աճերը։ Այս զարգացումների շուրջ ֆինանսական համակարգում ձևավորվում են ռիսկեր, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/07/30 20:48
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/07/30 20:22
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը