
ՀՀ–ում օտարերկրյա ներդրումները ազգայնացման ենթակա չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ծավալված իրադարձություններին։
Ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ ՀԷՑ–ի այսօրինակ «ազգայնացման» գործարքը միջազգային արբիտրաժային դատարանում բողոքարկելու դեպքում ընկերության սեփականատերերը լիարժեք հնարավորություն ունեն արդարության հասնելու և ՀՀ–ից հսկայական փոխհատուցում պահանջելու։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
«Երբ պետական այրերը կիրառում են «ազգայնացում» տերմինը, ինձ մոտ տարակուսանք է առաջանում, քանի որ 1994թ–ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ օտարերկրյա ներդրումները ՀՀ–ում ազգայնացման ենթակա չեն։ Նույն հոդվածի համաձայն` պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները։ Իսկ առգրավումը միայն բացառիկ դեպքերում կարող է լինել, ընդ որում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` արտակարգ դրության պայմաններում, դատարանի որոշմամբ և լրիվ փոխհատուցմամբ»,– արձանագրում է Արամյանը։
Նա հիշեցնում է, որ ՀԷՑ–ի մասնավորեցումը տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումներով, քանի որ ընկերության սեփականատերերը ոչ ռեզիդենտ մասնավոր անձինք են. 70 տոկոսը ռուսական ընկերություն է, 30-ը` կիպրական։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ arm.sputniknews.ru
*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ