IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Լուրեր |
Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Cashless Forum Uzbekistan 2025»-ը, որը կազմակերպել էր թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը։
Միջոցառումը համախմբել էր պետական կառույցների և մասնավոր բիզնեսի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՊՀ երկրներից, Ուկրաինայից, Վրաստանից և Հարավարևելյան Եվրոպայից։ Մասնակիցները քննարկեցին անկանխիկ տնտեսության զարգացման հեռանկարները, բանկային ոլորտի վերափոխումները և նորարարությունների դերը ֆինանսական ծառայությունների մատուցումն ավելի մատչելի դարձնելու ճանապարհին։
IDBank-ը ևս մասնակցում էր այս ֆորումին՝ կիսվելով իր փորձով։ «Թվային բանկինգ․ էկոհամակարգեր և հաճախորդների փորձառության ապագան» թեմայով պանելային քննարկման հիմնական խոսնակը IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն էր։ Քննակման առանցքային կետերն էին թվային էկոհամակարգերի ստեղծումն ու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունների զարգացումը։
«Թվայնացումն ամբողջովին փոխել է մեր հաճախորդների հետ աշխատելաոճը`տալով հնարավորություն հաճախորդներին էլ ավելի շատ ֆինանսական գործիքներ տրամադրելով։ Այսօր գործարքների ընդամենը 1%-ն է իրականացվում մասնաճյուղերում, իսկ մնացածը՝ Idram&IDBank հավելվածով, բանկոմատներով և թվային հարթակներով։
Մասնավորապես, BNPL ձևաչափի գործարկումն այսօր թույլ է տալիս օրական մոտ տասնյակ հազար վարկ տրամադրել: Ի սկզբանե մեր ընտրած ուղին` ինտերգրել բանկային ծառայությունները Իդրամ հավելվածում, համագործակցությունից ի վեր գրեթե քսանապատկել է մեր հաճախորդային բազան, իսկ հաճախորդներին հնարավորություն է տվել օգտվել ավելի լայն սպեկտրի ծառայություններից։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թվային փոփոխությունների հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում կրթել հասարակությանը, հաղթահարել ՏՏ անվտանգության մարտահրավերներն ու սոցիալական ինժեներիայի ռիսկերը։ Այդ նպատակով էլ մենք ստեղծել ենք Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար` Idram Junior-ը», - նշեց Սերգեյ Առաքելյանը։
Ֆորումը նաև դարձավ հարթակ՝ ներկայացնելու վճարումների, նույնականացման, թվային անվտանգության և հաճախորդների փորձառության ուսումնասիրության ուղղությամբ տեխնիկական նորարար լուծումները։ Մասնակիցները փորձի փոխանակման յուրահատուկ հնարավորություն ունեցան, ծանոթացան թվային վերափոխումների լավագույն փորձին տարբեր երկրներից և քննարկեցին տարածաշրջանում անկանխիկ տնտեսության ապագան։
IDBank-ը շարունակելու է ակտիվորեն զարգացնել թվային նախաձեռնությունները՝ ամրապնդելով իր դերը որպես բանկային նորարարությունների առաջատարներից մեկը Հայաստանում և միջազգային շուկայում։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․