Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Լուրեր |
Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ…
Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր:
Համաժողովի պաշտոնական մասը սկսվեց զանգով. ազդարարվեց Կոնվերս Բանկի և Հայաստանի ֆոնդային բորսայի անդամակցությունը Աբու Դաբիի բորսայի Tabadul հարթակին: Tabadul-ը բորսայական թվային հաբ է՝ հիմնված շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա: Նպատակը մասնակիցների համագործակցության մակարդակի բարձրացումն է և մասնակցող շուկաներում իրացվելիության մեծացումը:
Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը շնորհավորել է մասնակիցներին Հայաստանի կապիտալի շուկայի համար նման նշանակալից իրադարձության կապակցությամբ և նշել.
«Մեր՝ ամիսների աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին. Հայաստանի ֆոնդային բորսան և Կոնվերս Բանկը՝ որպես առևտրային կազմակերպություն, միացան բորսայական առևտրի լայն հնարավորություններ ընձեռող Tabadul հարթակին: Միաժամանակ մենք գրանցեցինք առաջին գործարքը հենց Աբուդաբիի բորսայում: Հուսով եմ՝ նման գործարքները շարունակական կլինեն՝ մի կողմից հայ ներդրողներին ապահովելով հասանելիության արտասահմանյան շուկաներում, մյուս կողմից արտասահմանյան ներդրողների համար ստեղծելով ներդրումային հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայում»:
https://youtu.be/4SSIGrm4TE4
Գրիգորի Զաքարյանը մասնակցել է նաև «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը:
«Tabadul-ին միանալը եղել է Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումը: այս պահին մենք Հայաստանում միակ բորսայական առևտուր կատարող կազմակերպությունն ենք, որը միացել է այս հարթակին: Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին»,- ասել է նա և հավելել, որ խոսքը մեկ տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող և արագ զարգացող հարթակի մասին է:
ConFEAS 2025-ի մասին մանրամասն՝ տեսանյութում
Կոնվերս Բանկը վերսհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․