Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։
Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։
Տնտեսության կառուցվածքը վատթարանում է: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական արտադրատեսակներն են։ Մյուս ենթաճյուղերում գրանցվում են բավական ցածր աճեր կամ անկումներ, ինչը բնականաբար բացասական երևույթ է և կարող է տնտեսությունում առաջացնել երկարաժամկետ խնդիրներ։ Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը կազմել է 9.5%, իսկ արդյունաբերության անկումը՝ 0.3%։
Գնաճը շարունակում է դանդաղել՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի էական նվազմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 1.75 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը, սակայն նույն ժամանակահատվածում գնաճը մնացել է բավական ցածր մակարդակում, իսկ նախորդ երկու ամիսների ընթացքում շարունակել է դանդաղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին պետական պարտատոմսերի տոկոսադրույքները փոքր-ինչ աճել են՝ որոշակիորեն շեղվելով սովորաբար նկատվող ԴՎՔ տոկոսադրույքի հետ նույն ուղղությամբ շարժի միտումից։
Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։ Ընդ որում, շուրջ 66.4 մլրդ դրամով (շուրջ 18.0%-ով) թերակատարվել են կապիտալ ծախսերը՝ արտացոլելով կապիտալ ծախսերի իրականացման գծով առկա չլուծված խնդիրները։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական արդիականացման ծրագրեր
2026/01/07/ 16:07 -
2025-ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 %-ով. ՊԵԿ
2026/01/07/ 15:38 -
ԱՄՆ-ը կընդլայնի զբոսաշրջային և գործնական վիզաների համար դրամական գրավ պահանջող երկրների ցանկը
2026/01/07/ 14:58 -
Լեոնարդո Դի Կապրիոն խոսել է կինոթատրոնների դերի փոփոխության մասին՝ հոսքային բովանդակության պայմաններում
2026/01/07/ 14:42 -
Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ հնարավոր զրույցի նախապատրաստման մասին
2026/01/07/ 14:37 -
«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները Վաշինգտոնում կքննարկեն հազվագյուտ հողային մետաղների մատակարարումները
2026/01/07/ 13:25 -
Մաքսատուրքի արտոնության ծրագրով աջակցություն է ստացել 67 ներդրումային նախաձեռնություն
2026/01/07/ 13:04 -
Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով
2026/01/07/ 13:01 -
Հալեպում բախումների հետևանքով փակվել են պետական հաստատությունները և օդանավակայանը
2026/01/07/ 11:21 -
Հետվճարը՝ որպես կենսաթոշակների և նպաստների բարձրացման գործիք. այլընտրանքային մեխանիզմ
2026/01/07/ 11:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2026 Թ
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.