Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում թեժ գիծ ծառայությամբ ստացվել է 2207 զանգ։
Զանգերի մեծ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության վերահսկողությանը՝ 767 դեպք։ 752 զանգ եղել է տեղեկատվական բնույթի։
Միևնույն ժամանակ, 580 զանգ վերաբերվել է ԱԱՏՄ գործառույթից դուրս հարցերի։
Այլ ուղղություններով ստացվել են հետևյալ թվով դիմումներ՝
հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն՝ 58,
բժշկական օգնության վերահսկողություն՝ 31,
դեղերի շրջանառություն՝ 19։
Տեսչական մարմինը շարունակում է քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնել վերահսկողական գործառույթներ։

