2023-ից ներկրվող ավտոմեքենաներում պարտադիր պետք է լինի SOS կոճակը 2023-ից ներկրվող ավտոմեքենաներում պարտադիր պետք է  լինի SOS կոճակը: Վթարային իրավիճակում արտակարգ օպերատիվ ծառայության այս համակարգը մեր երկրում պետք է գործեր դեռ 2020 թվականից: Համավարակն ու պատերազմը հետաձգեցին դրա կիրառումը: ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջն է` երկիր ներմուծվող բոլոր մեքենաները 2023 թվականից պետք է սարքավորված լինեն SOS կոճակով: Հին, օրինակ` 80-90-ականների արտադրության մեքենաների համար: SOS համակարգի գործարկումը միայն ՃՏՊ-ների դեպքում չի գործի: Օրինակ, եթե մեքենան անսարք է կամ ձմռանը ճանապարհին է մնացել, վարորդն ինքը կարող է ազդանշան ուղարկել: Այս համակարգին միացած մեքենաները նաև եվրոպական երկրներում, ԵԱՏՄ տարածքում ավելի ապահով կլինեն, համակարգը փոխգործելի է մի քանի երկրում: