Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը
Վրաստանում 18749 քաղաքացի օգտվել է կենսաթոշակային կուտակումներից
ԱՄՆ-ը մտադիր չէ Մեծ Բրիտանիայի համար մաքսատուրքերը 10%-ից իջեցնել
ԱՄՆ-ը և Չինաստան-ը համաձայնության են եկել. ինչ է սպասվում առաջիկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 4.9%-ով
Ոսկու ֆյուչերսի արժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է 3,250 դոլարից ցածր մեկ տրոյական ունցիայի դիմաց
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով

«ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հնս 28, 2024 18:28
57

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, և ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։

Ցուցակման առաջին օրն է հունիսի 28-ը՝ համաձայն Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի որոշման։ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և թույլատրվել են դրանցով հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ցուցակել է 1․2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 12.25%, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս:

Տեղաբաշխումը իրականացվել է «Դայմենշն» ՓԲԸ կողմից 2024թ․ մայիսի 2-ից մինչև 2024․ մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 1․2 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Նշենք նաև, որ 1,050 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են անմիջապես բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով։

Ներգրաված միջոցները ուղղվելու են գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ: Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը իր մարզային 10 մասնաճյուղերի միջոցով տրամադրում է գյուղատնտեսական, բիզնես վարկեր, լիզինգային ծառայություններ իր ավելի քան 11.000 անդամ-փայատերերին:

Այս տարիների ընթացքում կառույցը հաջողությամբ համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ ֆինանսական միջոցների ներգրավման մասով: Կոոպերատիվը հանդիսանում է Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր կառույց Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերի մասով, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի և Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով:

Հատկանշական է կոոպերատիվի գործընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության և Պրոպարկո ներդրումային ընկերության հետ ստորադաս փոխառության ներգրավվման մասով, որը հնարավորություն է տալիս մեծացնել կապիտալը և ներգրավել հավելյալ ռեսուրսներ: Պետք է նշեմ, որ կառույցը համագործակցում է նաև գերմանական, շվեյցարական, բելգիական, ինչպես նաև ամերիկյան ներդրողների հետ:

Պարտատոմսերի թողարկումը ևս մեկ նոր քայլ է դեպի կապիտալի շուկա, որը կբարձրացնի կառույցի ճանաչողությունը տեղական ներդրողների մոտ: Որպես պատասխանատու վարկավորող ընկերություն 2022 թվականին իտալական MicroFinanza Rating (MFR) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է α-low ինստիտուցիոնալ վարկանիշ և հաճախորդների պաշտպանության սկզբունքներին համապատասխանության առավելագույն՝ Ոսկե վկայագիր (CPC Gold certificate):

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն հանդիսանում է առաջին կոոպերատիվ վարկային կազմակերպությունը և միակն է իր տեսակի մեջ Հայաստանում։ Կազմակերպությունը տրամադրում է բացառապեu ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ և մատուցում է այլ ֆինանսական ծառայություններ առավելապես Հայաստանի Հանրապետության մարզերում` գյուղմթերք արտադրողներին, վերամշակողներին, գյուղացիական տնտեսությունների գործառնական կարիքների բավարարմանն ուղղված և դրանց ուղղակիորեն առնչվող ծառայություններ մատուցողներին, Հայաստանի Հանրապետության մարզերում մշտապես բնակվող և գյուղացիական տնտեսություն վարող անձանց, ագրոպարենային ոլորտում գործող ցանկացած այլ տնտեսվարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Կազմակերպության առաքելությունն է` բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։