Չինարեն սովորող հայ ուսանողները կարող են մեծ դեր խաղալ տնտեսության զարգացման հարցում Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի է ունեցել «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ: Զեկույցներով հանդես են եկել ոլորտի հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, նաև՝ Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը: Ներկաներին տեսաուղերձով ողջունեց Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը: Դեսպան Ֆան Յոնը նշել է, որ Հայաստանում գնալով աճում է չինարեն ուսումնասիրողների թիվը: Մեր երկրում չինարեն է ուսումնասիրում ավելի քան 5 հազար ուսանող: Իսկ Չինաստանի համալսարաններում և դպրոցներում հիմա հայերեն է ուսուցանվում: Կատարվում են նաև ուսանողների փոխանակման ծրագրեր: Ըստ դեսպանի, ներկայում Չինաստանը խթանում է համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ներգրավված երկրների հետ՝ հատկապես կարևորելով փոխգործակցությունը կրթության ոլորտում։ https://youtu.be/yi2W0Kr7oYQ