Մայիսի 28-ի բիզնես լուրերը Բենզինի որակի վերահսկողություն բոլոր փուլերում՝ նոր մեխանիզմներ Հայաստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ բենզինի որակը կստուգվի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման և վաճառքի փուլերում։ Նոր միջոցառումները կօգնեն կանխել վառելիքի որակի անկումը մատակարարման ընթացքում։ Եվրոպական կոչ՝ վերադարձնել գերմանական ոսկին ԱՄՆ-ից Եվրոպական հարկ վճարողների ասոցիացիան պահանջում է ԱՄՆ-ից վերադարձնել Գերմանիայի ոսկու պաշարները։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այս քայլը ռազմավարական է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նկատմամբ վստահության նվազման ֆոնին։ ԵՄ-ն բանակցում է Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքի դեմ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է արագացնել առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ կանխելու Թրամփի վարչակազմի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ հնարավոր բարձր մաքսատուրքերի կիրառումը։ Կենտրոնում կլինեն կենսական նշանակության ոլորտները։ Վրաստանում գյուղատնտեսական արտադրանքը թանկացել է Վրաստանի վիճակագրական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսական արտադրանքի գներն աճել են 9.5%-ով։ Միևնույն ժամանակ, բազմամյա մշակաբույսերը էժանացել են 2.6%-ով, իսկ կենդանական ծագման արտադրանքն աճել է 10.2%-ով։ Toyota-ն ընդլայնվում է Եվրոպայում՝ ներդնելով նոր արտադրություն Toyota-ն մտադիր է մասամբ տեղափոխել արտադրությունը Եվրոպա՝ ներդնելով մոտ 56 միլիոն դոլար։ Նոր գծով տարեկան նախատեսվում է արտադրել շուրջ 10 հազար ավտոմեքենա։ ՊԵԿ-ը իրազեկում է քաղաքացիներին եկամուտների հայտարարագրման մասին Ֆիզիկական անձանց համար Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է անվճար հանդիպումներ՝ եկամուտների հայտարարագրման կարգը պարզաբանելու նպատակով։ Մասնակցությունը բաց է բոլոր քաղաքացիների համար։ Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրած գարնանային ուղղություններից Երևանը ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար գարնանային հանգստի լավագույն հնգյակում։ Ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը եղել է Ստամբուլը, որին հաջորդում են Դուբայը և Մինսկը։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի առաջին չորս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 2.6%-ով՝ կազմելով ավելի քան 3,129 միլիոն կՎտ/ժ։ Ռուսաստան մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն թվային հարթակում 2025-ի հունիսի 30-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Госуслуги RuID հավելվածում և ստանան QR կոդ՝ Ռուսաստան մուտք գործելու համար։ Գրանցումը պետք է իրականացվի մուտքից առնվազն 72 ժամ առաջ։ https://youtu.be/im_6_nIUvuM