Ներդրումային ոլորտը օգոստոսի 27-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երկուշաբթի օրը փակվել են տարբեր ուղղություններով. Dow Jones Industrial Average-ը աճել է 0,16%-ով՝ հասնելով 41,240.52 կետի։ S&P 500-ը նվազել է 0,36%-ով՝ հասնելով 5,614.42 կետի։ S&P 500-ի ֆյուչերսները երեքշաբթի կորցրել են 0,01%։ Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 0,96%-ով՝ հասնելով 38,305 կետի։ Կորեական KOSPI-ն նվազել է 0,31%-ով՝ հասնելով 2,689.60 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կորցրել է 0,24%՝ հասնելով 2,848.64 կետի։
Մակրոէկոնոմիկա
1. Չինաստանի ազգային բանկը երկուշաբթի օրը ֆինանսական համակարգին 300 մլրդ յուան (42.1 մլրդ դոլար) է տրամադրել միջնաժամկետ վարկավորման ծրագրի (MLF) շրջանակում։ Վարկերի տոկոսադրույքը մնացել է 2.3% տարեկան։
2. ԱՄՆ-ում երկարաժամկետ ապրանքների պատվերները հուլիսին ավելացել են 9.9%՝ կանխատեսված 4%-ի փոխարեն։
3. S&P-ը Հայաստանի վարկանիշը պահել է «BB-/B» մակարդակում՝ կանխատեսելով «կայուն»։
Ապրանքային շուկաներ
Երկուշաբթի օրը ոսկու գինը աճել է և այժմ գտնվում է $2,514.8 մակարդակում մեկ ունցիայի համար։ Նավթի գները նույնպես աճել են. Brent նավթը արժե $81.3 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $77.2։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Չինական Sinopec նավթագազային ընկերության զուտ շահույթը 2024 թվականի առաջին կեսին աճել է 2.6%-ով՝ կազմելով 37.1 մլրդ յուան ($5.2 մլրդ): Ընդհանուր եկամուտը նվազել է 1.1%-ով՝ հասնելով 1.6 տրլն յուանի։ Նավթի և գազի արդյունահանումը ավելացել է 3.1%-ով՝ հասնելով 257.7 մլն բարելի նավթային էկվիվալենտի։
2. Uber Technologies Inc.-ը Նիդեռլանդների վերահսկողության մարմնի կողմից ստացել է 290 մլն եվրո ($324 մլն) տուգանք՝ տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտների խախտման համար։ Այս տուգանքը ամենամեծն է, որ երբևէ գանձվել է Նիդեռլանդների կարգավորող մարմնի կողմից և ամենամեծն է Uber-ի համար գլոբալ մակարդակում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 22:00
Մարտի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի կարևոր լուրերը
2026/03/17/ 22:00 -
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով