Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը ապրիլին
Լուրեր |
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի հունվար ապրիլի աճը կազմել է 13,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,7 անգամ: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,9 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,6 անգամ։ Ներմուծման և արտահանման տարբերությունը դրական է եղել։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի ապրիլ ամսին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,3 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 27,2 տոկոսով, շինարարությունը՝ 17,8 տոկոսով: Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 0,8%-ով։
Նվազել է սպառողական գների ինդեքսը (0,7%-ով), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է (3,7%-ով), աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը (7,2%-ով)։
2024թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ
2024թ․ հունվար-ապրիլը 2023թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.2%
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 26.8%–ով
Ծառայությունների ծավալն աճել է 3.9%–ով
Առևտրի շրջանառությունն աճել է 26.7%–ով
Շինարարության ծավալն աճել է 13․7%–ով
Արտահանման ծավալն աճել է 180.0%–ով
Ներմուծման ծավալն աճել է 110.0%–ով։
2024թ․ ապրիլը 2023թ․ ապրիլի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.3%–ով
Ծառայությունների ծավալն աճել է 0.8%–ով
Առևտրի շրջանառությունն աճել է 27.2%–ով
Շինարարության ծավալն աճել է 17.8%–ով
Արտահանման ծավալն աճել է 190%–ով
Ներմուծման ծավալն աճել է 160%–ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի կարևոր լուրերը
2026/03/23/ 22:00 -
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.