ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը
Լուրեր |
2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է վճարած հարկերը։ 2024 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 15.626.783 հազար դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը։
Նշենք, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին։ Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում։ Ուստի կարող ենք կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի ցուցանիշը։
Կից աղյուսակում ներկայացված է ԶՊՄԿ-ի վերջին 10 տարվա միայն 1-ին եռամսյակներում վճարած հարկերի դինամիկան։
ejc.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն