Սկսնակների համար դեռ ուշ չէ մտնել կրիպտոարդյունաբերություն. Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգ
Լուրեր |
2025 թվականին բիթքոինը (BTC) վստահորեն ամրապնդեց դիրքերը $100,000 նշագծում, ինչը նախկինում անհավանական կարող էր թվալ: Մասնագետները, սակայն, այս փաստը կրիպտոարդյունաբերության հնարավորությունների գագաթնակետը չեն դիտարկում, այլ միայն սկիզբը:
Նորեկների համար, որ ցանկանում են ուսումնասիրել այս ոլորտը, դեռ ուշ չէ, կրիպտոարժույթների շուկան դեռևս գտնվում է վաղ փուլում, և դրա աճի ու նորարարությունների ներուժը հսկայական է:
«Անցած տարին կրիպտոշուկայի համար նշանակալից էր. բիթքոինի տպավորիչ աճը, թվային ակտիվների լայն տարածումն ու նոր արտադրանքների, ինչպես, օրինակ, բիթքոին-ETF-ների գործարկումը, գրավեցին թե՛ մասնավոր ներդրողների, թե՛ ինստիտուցիոնալ խաղացողների ուշադրությունը: Ուոլ Սթրիթում կրիպտոարժույթների ընդունումը հիմա անցնում է սպոտային ETF-ների սահմաններից, որոնք գերակայում էին 2024-ի նորությունների մեջ»,- ասում է Բինանսի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը:
Խոշորագույն ընկերությունները, ներառյալ BlackRock-ը, կրիպտոարժույթները ինտեգրել են իրենց պորտֆելներում, իսկ հիբրիդային արտադրանքները, օրինակ, բիթքոինով անվանական կենսաթոշակային ապահովագրությունը, ֆինանսական աշխարհում նոր գլուխ են բացել: Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության ավելի քան 90%-ը դեռ ակտիվ չի օգտագործում կրիպտոարժույթներ, ինչը նշանակում է, որ արդյունաբերությունը միայն սկսում է արագություն հավաքել:
Կրիպտոարժույթներ՝ որպես սոցիալական, մշակութային և քաղաքական միտում
Տեսակետը, թե կրիպտոարժույթներն արդեն հասել են իրենց գագաթնակետին հաշվի չի առնում շարունակվող փոփոխությունների ուժը: Ակնհայտ է, որ պրոկրիպտո մոտեցում ունեցող ղեկավարությունն աշխարհի խոշորագույն տնտեսությունում կարող է տեկտոնական հետևանքներ ունենալ: Նույնիսկ այն գաղափարները, որոնք այսօր հեռավոր են թվում, օրինակ, ազգային ռազմավարական բիթքոինի պահուստ, կարող են իրականություն դառնալ՝ պահանջարկն ու գները նոր բարձունքների հասցնելով:
«Վերցրեք $TRUMP և $MELANIA մեմքոինների աղմկոտ դեբյուտը Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին. սա հաստատում է կրիպտոարժույթների կարողությունը ձևավորել սոցիալական, մշակութային և նույնիսկ քաղաքական միտումներ, ինչին դժվար էր հավատալ: Ոմանք պնդում են, թե կրիպտոարժույթների վաղ ներդրողները արդեն օգտվել են բոլոր առավելություններից, բայց դա սխալ կարծիք է, քանի որ ի հայտ գալուց ի վեր բիթքոինն աճել է մի քանի դոլարից մինչև վեցանիշ թվեր: BTC-ի հնգամյա գծապատկերների վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախորդ գագաթ, որը համարվում էր «անհասանելի», ժամանակի ընթացքում դարձել է նոր նորմ» - արձանագրել է նա:
Բիթքոինից բացի, կրիպտոէկոհամակարգում ակտիվորեն զարգանում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ապակենտրոնացված ֆինանսները (DeFi), ակտիվների թվայնացում և այլն: Օրինակ, ապակենտրոնացված կառավարման հետ կապված նախագծերը տարեկան 25% օգտատերերի աճ են գրանցում, իսկ բլոկչեյնի նոր կիրառությունները ի հայտ են գալիս ֆինանսական, բժշկական և կրթական ոլորտներում:
Սկսնակների համար դեռ ուշ չէ
Այսօր կրիպտոարժույթների ոլորտում սկսելն ավելի հեշտ է, քան երբևէ: Կրթական հարթակներ, ինչպիսիք են Binance Academy-ն, առաջարկում են անվճար դասընթացներ և նյութեր սկսնակների համար: Բորսաների և դրամապանակների ժամանակակից ինտերֆեյսները կրիպտոարժույթների գնման և օգտագործման գործընթացը դարձնում են հասկանալի: Իսկ հավելվածները թույլ են տալիս հետևել պորտֆելին, սովորել կառավարել ակտիվները և նույնիսկ գործարկել սեփական նախագծերը բլոկչեյնում:
Այս տարի ակնկալվում են շատ նորարարություններ: Խոշորագույն տնտեսություններում կարգավորող նախաձեռնությունները կարող են էապես փոխել խաղի կանոնները՝ արագացնելով կրիպտոարժույթների ներդրումը: Արդեն հիմա կրիպտոակտիվները սկսում են օգտագործվել որպես ռազմավարական պահուստներ, իսկ դրանց դերը համաշխարհային տնտեսությունում աճում է:
Այնուամենայնիվ, կրիպտոարժույթները դեռևս գտնվում են իրենց զարգացման սկզբնական փուլում: 2024 թվականին շուկան ցույց տվեց տպավորիչ առաջընթաց, բայց դրա աճի ներուժը մնում է նշանակալի: Այն մարդիկ, որ այսօր նոր սկսում են ուսումնասիրել թվային ակտիվները, բոլոր շանսերն ունեն դառնալու տրանսֆորմացիոն այս արդյունաբերության մաս և հասնելու հաջողության:
«Եթե դուք դեռ չեք սկսել ծանոթանալ կրիպտոարժույթներին, հիմա իդեալական ժամանակն է: Պատմությունը դեռ շարունակում է գրվել, և ձեր ներդրումը կարող է դառնալ դրա կարևոր մասը»,- եզրափակել է Ռ.Թենգը:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․