Ամփոփվեց Կաննի 78-րդ կինոփառատոնը. ովքե՞ր են այս տարվա մրցանակակիրները
Լուրեր |
Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնը, որն ավարտվեց 2025 թվականի մայիսի 24-ին, այս տարի աչքի ընկավ ոչ միայն կինեմատոգրաֆիական վարպետությամբ, այլև քաղաքականապես լիցքավորված ֆիլմերի առատությամբ։ Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր Իրանից, Իրաքից, Գազայից, Իսրայելից և Ուկրաինայից, իսկ գլխավոր մրցանակները բաժին հասան ազդեցիկ և համարձակ պատմություններ ներկայացրած ռեժիսորներին։
«Ոսկե արմավենու» դափնեկիր՝ Ջաֆար Փանահի
Փառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու» մրցանակը շնորհվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր 11-րդ ֆիլմի՝ «Պարզ պատահականություն» (“A Simple Accident”) համար։ Ֆիլմը, որն անդրադառնում է վրեժի և ողորմածության խորքային թեմաներին, նկարահանվել է գաղտնի՝ առանց Իրանի իշխանությունների թույլտվության։ Դրանով Փանահին շարունակել է իր հայտնի՝ ռեժիսորական մարտահրավերն ընդդեմ գրաքննության։
Այս հաղթանակը հատկապես նշանակալի է, քանի որ Փանահին 2023 թվականին ազատ է արձակվել իրանական բանտից, և փառատոնին մասնակցել է անձամբ՝ 22 տարվա դադարից հետո առաջին անգամ։ Նրա ֆիլմը սկսվում է ավտովթարով և շան մահվամբ՝ հանդիսանալով պատմության մեկնարկային սիմվոլիկ հանգույց, որը գլխավոր հերոսին տանում է դեպի այն դահճի հանդիպումը, ով ժամանակին խոշտանգել էր նրան բանտում։ Ֆիլմը դիտողին կանգնեցնում է բարոյական երկընտրանքի առաջ՝ վրեժ կամ ներողամտություն։
Մրցանակակիրները՝ ըստ անվանակարգերի
-
«Գրան Պրի» մրցանակը ստացել է նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը։ Այն պատմում է հանճարեղ, ծերացող ռեժիսորի մասին, որը փորձում է վերականգնել հարաբերությունները իր դերասանուհի դստեր հետ՝ նրան հրավիրելով խաղալ իր ամենաանձնական ֆիլմում։
-
«Ոսկե տեսախցիկ»՝ լավագույն դեբյուտի մրցանակը շնորհվել է իրաքցի Հասան Հադիին՝ «Նախագահի տորթը» ֆիլմի համար։
-
Լավագույն դերասան է ճանաչվել բրազիլացի Վագներ Մոուրան՝ «Գաղտնի գործակալը» ֆիլմում հոր կերպարի մարմնավորման համար։ Ֆիլմը պատմում է Բրազիլիայի ռազմական բռնապետության տարիներին ապրող մարդու մասին, ով թաքցնում է ինքնությունը մահափորձից խուսափելու նպատակով։
-
Լավագույն ռեժիսոր մրցանակը շնորհվել է «Գաղտնի գործակալը» ֆիլմի համար՝ Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոյին։
-
Կնոջ լավագույն դեր՝ ստացել է Նադյա Մելիտին՝ «Կրտսերքույրը» ֆիլմում Փարիզում ապրող ալժիրցի ներգաղթի ընտանիքի աղջկա դերի համար։
-
Լավագույն սցենար մրցանակը բաժին է հասել բելգիացի Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի սցենարի համար։
***
Փառատոնի մեկնարկի օրը Կաննում տեղի ունեցավ հոսանքազրկում՝ առավոտյան ժամը 10:15-ին, հենց Քելլի Ռայհարդի «Հանճարը» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ։ Այդ ընթացքում հանդիսատեսը մնացել է մութ դահլիճներում, իսկ մի շարք ցուցադրություններ դադարեցվել են։ Սակայն կազմակերպիչներն արագ արձագանքել են՝ օգտագործելով պահուստային գեներատորներ։




Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․