Ներդրումային ոլորտն այսօր 26.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեքշաբթի ամերիկյան ինդեքսները փակվել են խառը մակարդակներով՝ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,76%-ով հասնելով 39112,16 կետի։ S&P 500-ն ավելացել է 0,46%-ով հասնելով 5472,96 կետի։ Չորեքշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,12%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը ավելացել է 0,83%-ով հասնելով 39675 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,57%-ով հասնելով 2790,30 կետի, չինական Shanghai Composite-ն ավելացել է 0,55%-ով հասնելով 2966,35 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ Իսպանիայի ՀՆԱ-ի աճը՝ հիմնված 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 0,8%: Շուկան ակնկալում էր 0,7% ավելացում։ Տարեկան կտրվածքով 2,5% տնտեսական աճ է գրանցվել։
2․ Կանադայում գնաճի մակարդակը անսապսելիորեն արագացել է և մայիսի տվյալներով տարեկան կտրվածքով կազմել 2,9% կանխատեսվող 2,6%-ի Տ/Տ փոխարեն։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը շարունակում է ընկնել, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2310,4: Երեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,5, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $81,3:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Եվրոպական Airbus կորպորացիան նվազեցրել է 2024թ.-ի իր շահույթի և մատակարարումների կանխատեսումները։ Զեկույցի համաձայն, ընկերությունն այժմ ակնկալում է ճշգրտված EBIT 5,5 մլրդ եվրոյի դիմաց նախկինում ակնկալվող 6,5-7 եվրոյի դիմաց։ Քաղաքացիական ինքնաթիռների մատակարարների կանխատեսումը 800-ից իջեցվել է մինչև 770: Նշվում է, որ կա աշխատանքային միջավայրի վատթարացում և քաղաքացիական ավիացիայի մատակարարման շղթայում մինչև վերջ չլուծված խնդիրներ։
2. Լրատվամիջոցների տվյալներով՝ ամերիկյան Boeing-ը ցանկանում է բաժնետոմսերի առավելությունները օգտագործել իր մատակարար՝ Spirit AeroSystems Holdings-ը գնելու համար։ Ընդորում, անցած հանգստյան օրերին ընկերությունը գրեթե հաստատել էր ավելի քան 4 մլրդ-ի կանխիկ գործարք։ Հիշեցնենք, որ Spirit-ը դուրս է եկել Boeing-ից 2005 թվականին։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․