Պատերազմից 2 տարի անց
Լուրեր |
Երկու տարի առաջ այս օրն Ադրբեջանը հերթական ագրեսիան սանձազերծեց Արցախի դեմ, որը վերածվեց 44 օր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի և խլեց հազարավոր կյանքեր: Արցախը կորցրեց իր տարածքների շոշափելի մասը, մի մասը հանձնվեց Ադրբեջանին արդեն հրադադարի հաստատումից հետո:
Սակայն պատերազմն առ այսօր, իրականում, չի ավարտվել: Ադրբեջանը շարունակում է պարբերաբար զենքի միջոցով լուծումներ պարտադրել, Հայաստանն ու Արցախը շարունակում են մարդկային ու տարածքային կորուստներ կրել: Եվ որ ամենակարևորն է՝ չլուծված են մնում հումանիտար խնդիրները, առաջին հերթին՝ գերիների վերադարձի հարցը: Ոչ միայն տուն չեն վերադարձվել պատերազմի ընթացքում գերեվարված մեր բոլոր եղբայրները, և նույնիսկ չի հստակեցվել նրանց թիվը, այլ այս երկու տարիների ընթացքում նոր գերեվարումներ են տեղի ունեցել և գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ենք ականատես եղել:
Սակայն ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը որևէ պատասխանատվության չեն ենթարկվել միջազգային իրավունքի նորմերը խախտելու և պատերազմ սանձազերծելու, միջազգային հումանիտար իրավունքը խախտելու և պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Նույնիսկ քաղաքական գնահատական չի տրվել 2020-ին կատարվածին:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 11:55
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․