Տեղական
Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային ճանապարհով։ Ռուսական կողմի տվյալներով՝ Հայաստան է ուղարկվել ավելի քան 1000 տոննա ցորեն։
2025 թվականի հոկտեմբերին, 2024-ի հոկտեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են միջինում 3.7%-ով։ Ամենամեծ գնաճը գրանցվել է բուսական յուղի (13.5%) և սուրճի (11.9%) խմբերում։ Հացաբուլկեղենը թանկացել է 3.7%-ով, իսկ մրգերի գինը նվազել է 4.9%-ով։
Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ մինչև 700 հազար դրամ և ավելի վարձատրություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայումս 2118 ուսուցիչ ստանում է 300–400 հազար դրամ, 863՝ 400–500 հազար, 109՝ 500–600 հազար, 22՝ 600–700 հազար, իսկ 2 ուսուցիչ՝ 700 հազար դրամ և ավելի։
Պաշտպանության նախարարությանը այս տարի կտրամադրվի լրացուցիչ 4.37 մլն դրամ։ Միջոցներն ուղղվելու են պաշտպանության և անվտանգության ոլորտի ծրագրերի իրականացմանը։
Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակաբաշխության «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում։ Քվեարկությունը կատարվել է ամսագրի ընթերցողների կողմից՝ ըստ ճանապարհորդական ուղղությունների և զբոսաշրջային բրենդների։
Միջազգային
«Tesla»-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ գործադիր տնօրենի պաշտոնից, եթե ներդրողները մերժեն նրա մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը։ Քվեարկությամբ կորոշվի՝ Մասկին վճարել մինչև 878 մլրդ դոլար բաժնետոմսերի տեսքով, թե ոչ։
ԱՄՆ-ում նավթի պաշարները աճել են 5.2 մլն բարելով՝ գերազանցելով կանխատեսումները։ Միաժամանակ բենզինի պաշարները նվազել են 4.73 մլն, իսկ դիզելային վառելիքի պաշարները՝ 643 հազար բարելով։
ԱՄՆ-ի ամենաբեռնված օդանավակայանները կկրճատեն չվերթների սպասարկումը կառավարական շաթդաունի պատճառով։ Տասնյակ և նույնիսկ հազարավոր չվերթներ կարող են չեղարկվել, քանի որ Կոնգրեսը չի երկարաձգել ֆինանսավորման օրենքի ուժը։
Ուկրաինայում աշխատուժի պակասը հասել է մոտ 30%-ի։ Բիզնեսները չեն կարողանում համալրել թափուր հաստիքները և ավելի հաճախ են դիմում օտարերկրյա աշխատողների ներգրավմանն ու նրանց աշխատանքի թույլտվությունների տրամադրմանը։

