Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում այս տարվա օգոստոսի
վերջի դրությամբ 1 տրլն 292 մլրդ դրամ է կուտակված։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական
բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, ֆոնդերում կուտակված գումարը, մասնագիտական լեզվով՝ զուտ
ակտիվների արժեքը, 1 տրլն դրամի շեմը հատել է 2024-ի սեպտեմբերին։
Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ
ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։
Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործիքներում՝
փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Երբեմն, սակայն, լրացուցիչ եկամտի փոխարեն կուտակումները
նվազում են, դա կախված է ֆոնդերի փայերի արժեքից, եկամտաբերությունից և այլն։ Ֆոնդերի
եկամտաբերության տեսանկյունից վատագույն տարին 2022 թվականներ էր, երբ տարեկան կտրվածքով
գրանցվեց -7.9% եկամտաբերություն։ Ավելի պարզ՝ քաղաքացիների համար հավելյալ եկամուտ
չի ապահովվել, ընդհակառակը՝ կուտակված գումարները որոշակիորեն նվազել են։ Կենտրոնական
բանկը և ֆոնդերի կառավարիչները այդ նվազումը պայմանավորեցին առաջին հերթին դրամի արժևորմամբ,
քանի որ կուտակված գումարների մի մասը վերածվել է արտարժույթի և ներդրվել արտասահմանում։
Մյուս պատճառը ֆոնդերի ակտիվների գների նվազումն էր։
2023-2024 թվականներին ֆոնդերի եկամտաբերությունը դրական էր։
Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ 2024 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են
10.7% եկամտաբերություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

