-
ՀԷՑ-ում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ. ընդհանուր 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
2025/07/30/ 21:21 -
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը
2025/07/30/ 20:48 -
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը
2025/07/30/ 20:22 -
Ինչու որոշ կազմակերպություններ վերածում են ԱԲ-ն ուժի, իսկ մյուսները՝ ձախողվում
2025/07/30/ 17:49 -
2025-ին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը սպասվածից ցածր է. ինչ է փոխվել բյուջետային վարքագծում
2025/07/30/ 17:07 -
Gucci-ում ղեկավարությունը փոխվել է վաճառքների անկման ֆոնին
2025/07/30/ 16:57 -
Ուկրաինան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն օգտագործելու ծրագրեր ունի. Զախարովա
2025/07/30/ 16:40 -
Որ ոլորտներում են ամենաշատ գործունեությունը ծավալել ՀՀ քաղաքացիները 2025 թ.-ի մայիսին
2025/07/30/ 16:07 -
Հայ բժիշկը Կամչատկայում երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
2025/07/30/ 15:23 -
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունը՝ ինժեներական ամառային դպրոցում
2025/07/30/ 15:19
Բաժանորդագրվել

Կառավարության նոր ծախսային ծրագիրը՝ առանց հստակ ռազմավարության. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |

- Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։
- Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։
- Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։
- Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/07/30 20:48
Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/07/30 20:22
Հուլիսի 30-ի կարևոր լուրերը