ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից
Լուրեր |
ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:
Երազանքից իրականություն
Արդեն երկու տարի է, ինչ յոթամյա Դանիելը շաբաթական երկու անգամ այցելում է Wonder Kid Academy-ին՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար: Գյումրիի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված այս ակադեմիայում սովորելու շնորհիվ փոքրիկ Դանիելն արդեն իսկ խորը գիտելիքներ ունի մոլորակների և տիեզերական անցուդարձի մասին: Այսուհետ նա և նրա նման բազմաթիվ երեխաներ ավելի լայն հնարավորություններ կունենան գիտելիքների պաշարն ընդլայնելու համար:
Social Impact Award ծրագրի հաջողությունը
2024 թվականի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը: Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող այս ծրագրի 4 հաղթող թիմերից յուրաքանչյուրին ԱրարատԲանկը տրամադրել է 1500-ական եվրոյին համարժեք դրամ։
Հաղթող չորս թիմերն էին՝ Astronomy for Everyone, ElectRoads, ReTyre Designs և Hydroponic greenhouse:
Գերժամանակակից լաբորատորիա
ԱրարատԲանկի կողմից հատկացված դրամական մրցանակի շնորհիվ Wonder Kid Academy-ում ստեղծվել է հատուկ աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որը հագեցված է աստղագիտական սարքավորումներով՝ աստղադիտակ, մանրադիտակ, գլոբուսներ, ուսուցողական խաղեր, գրքեր և դիդակտիկ նյութեր:
«Շնորհակալություն ԱրարատԲանկին՝ իրենց հովանավորությամբ աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներին աջակցելու համար, ինչը նպաստում է, որ գիտության կրակը չմարի նրանց մեջ», - նշում է Wonder Kid Academy-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:
«Այստեղ մտնող ամեն երեխա միանգամից կգերվի տիեզերքի հրաշալիքներով», - վստահ է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ լաբորատորիայում ստացված գործնական գիտելիքն ու համապատասխան սարքավորումները կնպաստեն դրան:
https://youtu.be/zqir1DKgtoU
Երկարաժամկետ գործակցություն
«Social Impact Award ծրագիրը, որը գործում է 2009 թվականից ավելի քան 25 երկրում և իրականացվում է նաև Երևանում «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից՝ ի դեմս գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի: Ստեղծվել է մի յուրահատուկ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ներկայացնել բիզնես ծրագրեր, որոնք իրենց հերթին պարունակում են սոցիալական բաղադրիչ: Ամեն տարի SIA մրցանակաբաշխության մրցանակային ֆոնդը ապահովում է ԱրարատԲանկը»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը:
Յուրահատուկ կենտրոն Գյումրիում
Գյումրիում այս կենտրոնը միակն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բացահայտելու տիեզերքի գաղտնիքները և պատրաստվելու միջազգային աստղագիտական մրցույթներին: ԱրարատԲանկի հետ երազանքներն իրականանում են, եթե անգամ դրանք տիեզերական են:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․