Երևանը մեկ բաժակի շուրջ
Լուրեր |
Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն, մեկ նպատակ՝ հանուն Հայաստանի գիներգոծության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինետոնը իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։
Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցներում Ակբա բանկի և Վիզա միջազգային համակարգի աջակցությամբ անցկացվում է Երևանի գինու օրերը․ մասնակից մի քանի տասնյակ արտադրողներ դեմ առ դեմ հանդիպում են իրենց սպառողի հետ, տեղում նրանց հյուրասիրում են ու ծանոթացում նոր տեսականու հետ։ «Մաթևոսյան» գինու գործարանը ցուցադրել է նաև սև խաղողից վարդագույն երանգով Ռոզե տեսակի գինին, որը մեկ ամսից արդեն շուկայում կհայտնվի։
Ընկերության տնօրենը պատմում է՝ Մաթևոսյան գինին ընտանեկան բիզնես է՝ հայրը գործարանում գինու որակի պատասխանատուն է, որդին կրթություն է ստանում գինեգործություն մասնագիտացմամբ․ այլ կերպ չեն կարող՝ գինին իրենց տան անդամն է։
Մաթևոսյան գինու գործարանը հիմնել են 2001 թվականին և 21 տարվա ընթացքում դաշտում իրենց տարբերվող տեղն ու ձեռագիրն են ստեղծել։ Հետ նայելով՝ չեն կարողանում մոռանալ՝ կառուցման հենց առաջին օրից իրենց բիզնեսին ձեռք է մեկնել Ակբա բանկը։
«Ամենանեղ պահերին Ակբա բանկը յուրահատուկ ձևով մեզ փորձել է միշտ օգնել, և նույնիսկ այսօր էլ է օգնել, և չենք տեսնել այնպիսի մի պահ, որ մենակ մնաք։ Մենակ չի թղնում թե՛ մթերում, թե՛ սարքավորումների ձեռքբերում թեկուզ անհնարինը անում է մեզ համար Ակբա բանկը»,- պատմեց ընկերությաբ ղեկավարը։
Արտադրանքի 90 տոկոսն արտահանում են․ Մաթևոսյան վայնին ծանոթ են Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի գինեսերները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 11:55
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
-
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․