Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Samsung ընկերությունը մասնակցել է Հայաստանի գլխավոր ամառային փառատոնին՝ «Երևանի գինու օրեր» 2024-ին

Հնս 25, 2024 19:16
109

Ընկերությունը ներկայացել է բրենդավորված «Galaxy AI Spot» գոտին «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնին, որը անցկացվել է Երևանում, հունիսի 7-ից 9-ը՝ բաց երկնքի տակ։

Ամռան երկրորդ հանգստյան օրերը նշանավորվել են հուրահատուկ տոնով.  Երևանի փողոցներում տեղի է ունեցել «Երևանի գինու օրեր» մշակութային խորհրդանշական միջոցառումը: Փառատոնը բացահայտում է Հայաստանի դարավոր հարուստ պատմության և ժամանակակից մշակույթի կապը, որը ջերմորեն կհյուրընկալի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնակիցներին:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Samsung-ը միջոցառման մասնակից համաշխարհային բրենդներից մեկն է: Ընկերությունն ավանդաբար աջակցում և զարգացնում է մշակութային և սոցիալական նախագծեր ամբողջ աշխարհում: Այս տարի փառատոնի հյուրերը տեսել են տպավորիչ «Samsung Galaxy AI Spot» բրենդավորված գոտին՝ ֆոտոզոնայով, հանգստի համար նախատեսված տարածքով և մասնակցել են հետաքրքիր ակտիվությունների։


Այսպիսով, հյուրերը անձամբ փորձարկել են Galaxy S24 Ultra, S24+ և S24 նոր ֆլագմանական սմարթֆոնները՝ ընկղմվելով Galaxy AI արհեստական բանականության հիասքանչ աշխարհում։ Samsung-ի ֆլագմանների մեջ ներկառուցված Galaxy AI-ն զգալիորեն թեթևացնում է առօրյա խնդիրները և կյանքն ավելի հետաքրքիր դարձնում: Օրինակ, Galaxy AI-ն կարող է անմիջապես գտնել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ վերաշարադրել հաղորդագրության տեքստը՝ այլ տոնայնությամբ:

«Խելացի» է դարձել նաև ֆոտոխմբագիրը։ Այժմ դուք կարող եք տեղափոխել լուսանկարում պատկերված օբյեկտները, փոխել դրանց չափսերը, շտկել տգեղ հատվածները, իսկ Galaxy AI-ն կավարտի ֆոնի մշակումը: Հոդվածը շա՞տ է երկար: Galaxy AI-ն վայրկյանների ընթացքում կստեղծի ամփոփագիր և նույնիսկ այն կթարգմանի օտար լեզվով։ Իսկ այս ամենը միտված է նրան, որպեսզի կարողանաք խնայել ձեր ժամանակը և կարևորագույն գործերն անել: «Galaxy AI Spot» գոտում կցուցադրվեն արհեստական բանականության ավելի շատ հնարավորություններ:

Փառատոնի հյուրերի համար Samsung-ը  նաև կազմակերպել էր ժամանցի հետաքրքր տարբերակներ  և պատրաստել էր բրենդային նվերներ։ Տոնական բոլոր օրերի ընթացում յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել մասնակցել Galaxy AI-ի հետաքրքրաշարժ քվեստին, որի միջոցով հյուրերը ծանոթացել են արհեստական բանականությամբ սմարթֆոնների եզակի առանձնահատկություններին, իսկ հաղթողը կստանա Galaxy S24 Ultra նորագույն ֆլագմանը։ Նաև «Galaxy AI Spot» գոտում տեղի է ունեցել ֆոտոմրցույթ և փառատոնի գործընկերների կողմից կանցկացվի խաղարկություն:

Այս ակտիվությունների շրջանակներում դուք Galaxy S24 սմարթֆոններ շահելու հնարավորություն կստանաք։ Բացի այդ, ընկերության բրենդային գոտում հյուրերը կարողացել են իրենց փառատոնին հատուկ տեսքը լրացնել փայլիկներով և հյուրասիրվել «բրենդային-աստղային» թխվածքաբլիթներով, որոնք խորհրդանշում են Galaxy AI-ն: Իսկ նրանք, ովքեր ցանկանել են փառատոնի ընթացքում ձեռք բերել Samsung-ի ֆլագմաններ բրենդային գոտուց, ստացել են ֆիրմային նվեր ընկերության կողմից։


«Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում 2017 թվականից ի վեր։ Տեղի բնակիչների և բազմաթիվ զբոսաշրջիկների համար այն դարձել է ամառային ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի քաղաքապետարանի աջակցությամբ. փառատոնը օգնում է պահպանել հայկական գինեգործության ավանդույթները և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը՝ խթանելով երկրի տնտեսական զարգացումը։ Փառատոնի տարածք մուտքն անվճար է: