ԲՈՒՀ-երում ընդունելության կարգը փոխելու են
Լուրեր |
Մտադիր ենք առաջիկայում թեստերի թղթային տարբերակից անցում կատարել համակարգչայինի։ Մեր պատկերացումն է, որ ընդունելության համակարգում քննությունների թիվը պետք է նվազեցնենք և ունենանք արտաքին գնահատման քչաթիվ արդյունքներ, ինչպես, օրինակ, հայոց լեզուն է։
Մնացած բոլոր առարկաների պարագայում պետք է կարողանանք դպրոցներում ունենալ գնահատման և ստուգման մեխանիզմներ, որ թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը, որ ամբողջ աշխարհում է, երբ գնահատվում է երեխայի ամբողջական ուսումնառության որակական արդյունքը, ոչ թե տվյալ պահի քննության գնահատականը։ Այս մասին ասյօր կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը, շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ Հայաստանի կամ այլ պետությունների ուսհաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա:
Սահմանվել է, որ ներբուհական քննությունների համար ևս դրական են համարվում 7.5 և բարձր միավորները՝ նախկին 8-ի փոխարեն:
Նախատեսվում է նաև մուտքի կազմակերպիչների կողմից դիմորդի մոտ մետաղորսիչով հեռախոսի և էլեկտրոնային այլ սարքերի առկայության ստուգումը։ Չափորոշիչը միայն գիտելիքի վրա հիմնված մոտեցումից անցում է արվել կարողունակության վրա մոտեցմանը, որում բացի գիտելիքից նաև գործնական հմտությունների բաղադրիչն է և գիտելիքների կիրառման կարևորությունը։
Թեստային առաջադրանքները ամբողջությամբ փոխվում են, և տարիներով քննարկվող խնդիրը, որ մենք շտեմարանների ու թեստերի միջոցով արմատավորում ենք անգիր անելու, վարժեցվելու հմտությունները, այլ ոչ թե սովորեցնում ենք, այսպես այդ կարևորագույն խնդիրը կկարգավորենք, և նոր առաջադրանքները տրամաբանական, քննադատական մտածողության հմտությունները կստուգեն»,- ասել է նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․