Գաղափարից դեպի իրագործում Գաղափարից դեպի իրագործում. Buissup Global Forum-ի այս տարվա խորագիրն է: Այն կրկին կանցկացվի Դիլիջանում` սեպտեմբերի 5-ից 11-ը: Մեկ շաբաթ տարբեր մտածելակերպ ու գաղափար ունեցող ապագա գործարարները` 200 հոգի, կհավաքվեն մի վայրում` կսովորեն հմուտ մասնագետներից` փորձառու մենտորներից կլսեն խորհուրդներ, կստանան աջակցություն` իրենց նախագծերը կատարելագործելու եւ ավարտին հասցնելու համար: Կլինեն պանելային քննարկումներ, տեսական և գործնական դասախոսություններ: Buissup Global Forum-ը իրականացնում է Հայ գործարարների ասոցիացիան, աջակցում է ՙՏաշիր՚ ընկերությունների խումբը: Մանրամասները՝ տեսանյութում.