Ցուկերբերգը վաճառել է $428 մլն-ի Meta-ի բաժնետոմսեր
Լուրեր |
Մարկ Ցուկերբերգը վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 428 մլն դոլար արժողությամբ Meta-ի բաժնետոմսեր է վաճառել։ Գործարարը բաժնետոմսերը վաճառել է ամեն առևտրային օր՝ նոյեմբերի 1-ից սկսած մինչև տարեվերջ։ Մինչ այս Ցուկերբերգը Meta-ի բաժնետոմսերը չէր վաճառել 2021 թվականի նոյեմբերից։
Միջին հաշվով յուրաքանչյուր վաճառք նրան բերել է 10,4 միլիոն դոլար, իսկ ամենամեծը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին, որը Meta-ի սեփականատիրոջը բերել է 17,1 միլիոն դոլար։
Միայն նոյեմբերին Ցուկերբերգը վաճառել է Meta-ի 682 հազար բաժնետոմս՝ 185 մլն դոլարով:
Ցուկերբերգի՝ բաժնետոմսերի մասսայական վաճառքի որոշումը Bloomberg-ը բացատրում է նրանով, որ վերջին տարվա ընթացքում գնանշումները զգալիորեն աճել են և այժմ գտնվում են 2021-ին գրանցված առավելագույնին մոտ մակարդակում։
Bloomberg-ը Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատում է 125 միլիարդ դոլար՝ նրան դասելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի յոթերորդ տեղը, իսկ Forbes-ի փորձագետները իրական ժամանակում Ցուկերբերգի կապիտալը գնահատում են 122 միլիարդ դոլար և նրանց հաշվարկներով նա հինգերորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում